Viktor Azatyan
Quick Facts
Biography
- Վիքիպեդիայում կան հոդվածներԱզատյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Վիկտոր Գրիգորի Ազատյան (հուլիսի 17, 1928(1928-07-17), Թիֆլիս, ԽՍՀՄ - հուլիսի 20, 2000(2000-07-20), Երևան, Հայաստան), հայ բժիշկ, սրտավիրաբույժ: Բժշկական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1988):
Կենսագրություն
Վիկտոր Ազատյանը ծնվել է 1928 թվականի հուլիսի 17-ին, Թիֆլիսում: 1947 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցն ու ընունվելԵրևանի բժշկական ինստիտուտ, որն ավարտել է 1953 թվականին: Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀԽՍՀ Նոյեմբերյանի շրջանից, եղելվիրաբուժական բաժանմունքի վարիչ, այնուհետև՝ շրջանի գլխավոր բժիշկ: 1959 թվականին ավարտել է Երևանի պետական բժշտական ինստիտուտի կլինիկական օրդինարտուրան: 1966-1974 թվականներին եղել է Սրտաբանության և սրտային վիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի սրտի ձեռքբերովի արատների բաժանմունքի վարիչ, 1974-1993 թվականներին` Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի սրտային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, 1975-1978 թվականներին միաժամանակ, ինստիտուտի փոխտնօրեն:
Լինելով նշանավոր սրտաբան, գիտնական և հասարակական գործիչ, ակադեմիկոս Ալեքսանդր Միքայելյանի ուսանողը և առաջին օգնականներից մեկը՝ Ազատյանը մեծ դեր է խաղացել Հայաստանում սրտային վիրաբուժության զարգացման գործում:
Աշխատանքները վերաբերում են սրտի բնածին և ձեռքբերովի արատների վիրաբուժական բուժման, սրտի արատների ժամանակ արյան շրջանառության ախտաբանության տարբեր հարցերին:
Երկեր
- Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների վիրաբուժական բուժումը, 1982, տիտղթ. (խմբ.՝ Վ. Գ. Ազատյան):
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
- ↑ АЗАТЯН ВИКТОР ГРИГОРЬЕВИЧ (к 80-летию со дня рождения).