Vigen Babayan
Quick Facts
Biography
Վիգեն Ասատուրի Բաբայան (նոյեմբերի 12, 1940(1940-11-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 16, 2004(2004-12-16), Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), հայ բանաստեղծ, հրապարակախոս: Ընդհատակյա գործիչ, քաղբանտարկյալ: Հայ երիտասարդների միություն ընդահատակյա կազմակերպության հիմնադիր-ղեկավար:
Կենսագրություն
Վիգեն Բաբայանը ծնվել է 1940 թվականի նոյեմբերի 12-ին, Երևանում, «Հանուն Հայրենիքի» խմբի գործով 1969 թվականին դատապարտված Ասատուր Բաբայանի ընտանիքում:1941 թվականին Ասատուր Բաբայանը զորակոչվել է Խորհրդային բանակ: Վիգենին մեծացրել է մայրը: Հայրը բանակից վերադարձել է 1953 թվականին` հայկական դիվիզիայի լուծարումից հետո: 1957 թվականին Վիգեն Բաբայանն ավարտել է Երևանի Կիրովի անվան թիվ 17 միջնակարգ դպրոցը, 1963 թվականին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Ուսանողական տարիներին մի խումբ երիտասարդների հետ ստեղծել է «Հայ երիտասարդաց միություն» կազմակերպությունը, որի առաջնահերթ խնդիրը եղել է Մեծ եղեռնի 50-րդ տարելիցին՝ 1965 թվականի ապրիլի 24-ին, բազմահազարանոց ցույցի կազմակերպումը Երևանում, ռուսական կրթության վերացումը Հայաստանի դպրոցներում, գրաբարի ուսուցանման ներմուծումը: Կազմակերպիչներից 7-ը, այդ թվում 23-ամյա Բաբայանը, ձերբակալվել են, դատապարտվել 5 տարվա ազատազրկման: Բաբայանը պատիժը կրել է Մորդովիայի քաղաքական կալանավորների համար նախատեսված խիստ ռեժիմի կալանավայրում։
Վիգեն Բաբայանի «Կտակ հայ որդուն» պոեմը, որ գաղտնի կերպով արևմուտք էր ուղարկվել, տպագրվել է «Սփյուռք» շաբաթաթերթում և Փարիզում հրատարակվող «Հայաստան» թերթում։ Այս հանգամանքը հետագայում հիմք է ծառայել նրան ներկայացված մեղադրանքների համար։ Դատարանի դահլիճում Բաբայանը հայտարարել է, որ այդ պոեմը իր հայացքների արտահայտումն է, որոնցից նա հրաժարվել չի պատրաստվում։
1960-ականների սկզբին «Հայ երիտասարդաց միություն» կազմակերպությունն իր ծրագրում կետեր է մտցնում Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանը Հայաստանի հետ վերամիավորելու, Արևմտյան Հայաստանի հողերը վերադարձնելու մասին: 1968 թվականին կազմավորված «Հանուն Հայրենիքի» խմբի տպագրած 38 էջանոց ամսագրի համար որպես բնաբան էր ընտրել Վիգեն Բաբայանի «Կտակ հայ որդուն» պոեմից մի քառատող։ 1968 թվականին Բաբայանն ազատվել է կալանքից, վերադարձելՀայաստան: Աշխատել է «Ծիածան» ռադիոկայանում: 1979 թվականին Պարույր Սևակի ծննդյան տարեդարձին նվիրված հեռուստահաղորդման համար հեռացվել է աշխատանքից:
Մինչև այս գործով դատապարտվելը, Վիգեն Բաբայանը 1957 թվականին 17 տարեկանում ևս մեկ անգամ 2 տարի 6 ամիս ժամկետով դատապարտվել էր։ Պատճառն անզգույշ սպանությունն էր։ Ընկերներով տանը, պատանեկական հետաքրքրությունից դրդված, ուսումնասիրել էին Բաբայանի հորը պատկանող ատրճանակը, որից պատահաբար արձակված կրակոցից սպանվել էր դասընկերը։
1970-ական թվականների վերջում Բաբայանը կարողացել է Խորհրդային Հայաստանում բանաստեղծությունների մի փոքրիկ ժողովածու հրապարակել։ 1980 թվականին ՊԱԿ-ի«հորդորով» ընտանիքով տեղափոխվել է ԱՄՆ` մշտական բնակության:
Վախճանվել է քաղցկեղից 2004 թվականի դեկտեմբերի 16-ին, Վաշինգտոնում:
Գործունեություն
Աշխատել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հայկական բաժնում՝ խմբագիր, ապա փոխտնօրեն: Բանաստեղծությունների ժողովածուների ու թարգմանությունների հեղինակ է: Շատ թարգմանություններ ունի ռուս բանաստեղծներից, այդ թվում՝ Ժուկովսկուց, Լերմոնտովից, Պյոտր Վյազեմսկուց, Ալեքսանդր Բլոկից, անգլիալեզու հեղինակներից թարգմանել է Թոմաս Գրեյ, Ուիլյամ Բլեյք, Ուոլթ Ուիթմեն, Թոմաս Էլիոթ, Էդգար Պո և այլն։ Վիգեն Բաբայանի թարգմանությամբ Էդգար Պոյի «Ագռավը» հրապարակվել է «Գարուն» ամսագրում։
Լույս են տեսել Բաբայանի «Նվագներ» (1979), «Հայրենանվագ» (2001), «Բանտանվագ» (2002), «Աքսորանվագ» (2005), «Անվերնագիր» (2004) գրքերը, «Բազմանվագ» (2003 թարգմանությունների (համաշխարհային պոեզիայից) հատորը:
Երկեր
- Նվագարան: 3 հատորով: Հատոր 3, Բաբայան Վիգեն, Խանումյան Սվետլանա, Երևան, «Սահակ Պարթև», 2005:
- Նվագարան: 3 հատորով: Հատոր 2, Բաբայան Վիգեն, Խանումյան Սվետլանա, Երևան, «Սահակ Պարթև», 2005:
- Նվագարան: 3 հատորով: Հատոր 1, Բաբայան Վիգեն, Խանումյան Սվետլանա, Երևան, «Սահակ Պարթև», 2004:
- Անվերնագիր, Բաբայան Վիգեն, Խանումյան Սվետլանա, Երևան, «Սահակ Պարթև», 2004:
- Անվերնագիր, Բաբայան Վիգե, Խանումյան Սվետլանա, Երևան, «Սահակ Պարթև», 2003:
- Բազմանվագ: Թարգմանություններ և փոխադրություններ: Ժողովածուն ընդգրկում է ռուսերեն, անգլերեն և այլազգի հեղինակ բանաստեղծների թարգմանություններ, Բաբայան Վիգեն, Երևան, «Սահակ Պարթև», 2003:
- Անվերնագիր, Բաբայան Վիգեն Ասատուրի, Խանումյան Սվետլանա, Երևան, «Սահակ Պարթև», 2002:
- Նվագարան: 3 հատորով, Բաբայան Վիգեն, Խանումյան Ս., Երևան, «Սահակ Պարթև», 2001:
- Պոեմներ, Բաբայան Վիգեն, Երևան, «Սահակ Պարթև», 2000:
- Նվագներ, Բաբայան Վիգեն Ասատուրի, Դուրյան Լյուդվիգ Ծերունի, Երևան, «Սովետական գրող», 1979:
Գրականություն
- Բախչինյան Ֆ. Բ., Մեկնանվագ. Վիգեն Բաբայան, Երևան, 2003:
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 705:
- ↑ «Դիսիդենտական Հայաստան. Վիգեն Բաբայան»։ mediamax.am (անգլերեն)։ Վերցված է 2019-05-06
- ↑ «Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում․ Վիգեն Բաբայան»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2019-05-06 CS1 սպաս․ հայերենը նշված է (link)
- ↑ Բաբայան Վիգեն (2005)։Խանումյան Սվետլանա, ed.։ Նվագարան: 3 հատորով. Հատոր 3։ Երևան: Սահակ Պարթև։ ISBN 9789993082866
- ↑ Բաբայան Վիգեն (2005)։Խանումյան Սվետլանա, ed.։ Նվագարան: 3 հատորով. Հատոր 2։ Երևան: Սահակ Պարթև։ ISBN 9789993082866
- ↑ Բաբայան Վիգեն (2004)։Խանումյան Սվետլանա, ed.։ Նվագարան: 3 հատորով. Հատոր 1։ Երևան: Սահակ Պարթև։ ISBN 9789993082866
- ↑ Բաբայան Վիգեն (2004)։Խանումյան Սվետլանա, ed.։ Անվերնագիր։ Երևան: Սահակ Պարթև։ ISBN 9789993093831
- ↑ Բաբայան Վիգեն (2003)։Խանումյան Սվետլանա, ed.։ Անվերնագիր։ Երևան: Սահակ Պարթև։ ISBN 9789993093831
- ↑ Բազմանվագ: Թարգմանություններ և փոխադրություններ: Ժող. ընդգրկում է ռուս., անգլ. և այլազգի հեղ. բանաստեղծ. թարգմ։ Երևան: Սահակ Պարթև։ 2003։ ISBN 9789993093886
- ↑ Բաբայան Վիգեն Ասատուրի (2002)։Խանումյան Սվետլանա, ed.։ Անվերնագիր։ Երևան: Սահակ Պարթև։ ISBN 9789993093831
- ↑ Բաբայան Վիգեն (2001)։Խանումյան Ս, ed.։ Նվագարան: 3 հատորով։ Երևան: Սահակ Պարթև։ ISBN 9789993082866
- ↑ Բաբայան Վիգեն (2000)։ Պոեմներ։ Երևան: Սահակ Պարթև։ ISBN 9789993082859
- ↑ Բաբայան Վիգեն Ասատուրի (1979)։Դուրյան Լյուդվիգ Ծերունի, ed.։ Նվագներ։ Երևան: Սովետական գրող