Victor Targulyan
Quick Facts
Biography
Վիկտոր Հովհաննեսի Թարգուլյան (օգոստոսի 10, 1934(1934-08-10), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ աշխարհագետ, հողագետ: Աշխարհագրական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1988): Հողագետների միջազգային ընկերության 5-րդ հանձնաժողովի փոխնախագահ (1990): Հողագետների Դոկուչաևյան ընկերության փոխնախագահ (1992): Հողագետների միջազգային ընկերության 5-րդ հանձնաժողովի նախագահ (1994):
Կենսագրություն
Վիկտոր Թարգուլյանը ծնվել է 1934 թվականի օգոստոսի 10-ին, Մոսկվա քաղաքում: 1957 թվականին ավարտել է Մոսկվայի Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիան: 1963 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը: 1972 թվականից եղել է ԽՍՀՄ ԳԱ Աշխարհագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող: Դասախոսում է Մոսկվայի պետական համալսարանում:
Աշխատանքները վերաբերում են հողերի աշխարհագրության, հողառաջացման, հողմահարման, հողերի երկրաքիմիայի հարցերին: Համահեղինակ է ատլասների, «Հողերի գլոբալ փոփոխություններ» (1990, անգլերեն) գրքի:
Երկեր
- Հողերի գլոբալ փոփոխություններ, անգլերեն, 1990:
- Почвообразование и выветривание в холодных гумидных областях, Москва, 1971 (համահեղինակ).
- Ветровал и таежное почвообразование. Москва, 1995 (համահեղինակ).
- Организация, состав и генезис дерново-палево-подзолистой почвы на покровных суглинках, Москва, 1974.
- Возраст и эволюция черноземов, Москва, 1988.
Ծանոթագրություններ
- ↑ «Internationally Acclaimed Soil Scientists to Receive Awards | Newswise: News for Journalists»։ www.newswise.com։ Վերցված է 2019-06-25
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 424։
- ↑ «Targulian Viktor | Институт географии РАН»։ igras.ru։ Վերցված է 2019-06-25