peoplepill id: vera-zakharova
VZ
Russia
1 views today
4 views this week
Vera Zakharova
Russian writer

Vera Zakharova

The basics

Quick Facts

Intro
Russian writer
Places
Gender
Female
Place of birth
Nizhny Tagil, Nizhny Tagil Urban Okrug, Sverdlovsk Oblast, Russia
Place of death
Angarsk, Angarsky District, Irkutsk Oblast, Russia
Age
46 years
Education
Maxim Gorky Literature Institute
The details (from wikipedia)

Biography

Վերա Գենադիի Զախարովա (ռուս.՝ Вера Геннадьевна Захарова, 11 հոկտեմբերի, 1946, Ներքին Տագիլ, Սվերդլովսկի մարզ, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ – 2 սեպտեմբերի, 1993, Անգարսկ, Ռուսաստան), ռուս խորհրդային գրող։

Կենսագրություն

Վերա Զախարովան ծնվել է 1946 թվականի հոկտեմբերի 11-ին Նիժնի Տագիլ փոքր քաղաքում, ծառայողների ընտանիքում։

1960-ական թվականների սկզբին տեղափոխվել է Անգարսկ։ Ավարտել է Անգարսկի տեխնիկումը։

Վերա Զախարովայի առաջին բանաստեղծությունները տպագրվել է 1963 թվականի հոկտեմբերի 17-ին «Знамя коммунизма» քաղաքային թերթում։ 1965 թվականից աշխատել է Անգարսկի նավթամշակման գործարանում։

1972 թվականին հեռակա կարգով ավարտել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը։ 1983 թվականից հանդիսանում է ԽՍՀՄ Գրողների միության անդամ։

Մինչ 1989 թվականը որպես ռադիոհաղորդումների խմբագիր աշխատել է Անգարսկի գործարաններից մեկում։

Վերա Զախարովան մահացել է 1993 թվականի սեպտեմբերի 2-ին քաղցկեղից։

Ընտանիք

  • Ամուսինը - Օլեգ Կորիլցև (ծնվ.՝ 20 հուլիսի, 1934), ռադիոլրագրող, Ռուս գրողների միության անդամ,
  • Դուստր - Լադա, ամուսնացած է, ապրում է Նյու Յորքի արվարձանում,
  • Դուստր - Տատյանա Օլեգովնա:

Ստեղծագործություն

Վերա Զախարովան հեղինակել է բանաստեղծությունների երկու գրքեր։ Ստեղծագործական կյանքի որոշակի շրջանում նա գրել է արձակ։ 1980 թվականին «Сибирь» ամսագրում տպագրվել է Վերա Զախարովայի «Ձեր քնքուշ կերպարը» (ռուս.՝ «Ваш милый образ») պատմվածքը անհույս, բայց լուսավոր սիրո մասին։

1983 թվականին Իրկուտսկի հրատարակչությունում լույս է տեսնում Վերա Զախարովայի «Ընտանեկան անախորժություններ» (ռուս.՝ «Семейные неприятности») վեպը։ Այն փորձում էր պարզել, թե ինչ տեղ ունի կինը խորհրդային հասարակության մեջ ու ընտանիքում։

Երկեր

  • Захарова, В. Г. Я уже здесь была: Стихи. — Иркутск: Восточно-Сибирское книжное издательство, 1968. — 36 с. — 10 000 экз.
  • Захарова, В. Г. Дневник: Стихи. — Иркутск: Восточно-Сибирское книжное издательство, 1973. — 54 с.
  • Захарова, В. Г. Семейные неприятности: Роман. — Иркутск: Восточно-Сибирское книжное издательство, 1983. — 222 с. — 15 000 экз.
  • Захарова, В. Г. Ваш милый образ: Роман, рассказы. — М.: Современник, 1988. — 269 с. — (Новинки «Современника»). — 30 000 экз. — ISBN 5-270-00171-3
  • Захарова, В. Г. Весной: Повесть, рассказы. — Иркутск: Восточно-Сибирское книжное издательство, 1989. — 215 с. — 15 000 экз. — ISBN 5-7424-0106-X
  • Захарова, В. Г. Семейные неприятности: Роман, повести. — Иркутск: Восточно-Сибирское книжное издательство, 1992. — 400 с. — 30 000 экз. — ISBN 5-7424-0432-8

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Vera Zakharova is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Vera Zakharova
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes