peoplepill id: vazgen-asatryan
VA
Armenia
1 views today
1 views this week
Vazgen Asatryan
Armenian musician

Vazgen Asatryan

The basics

Quick Facts

Intro
Armenian musician
Places
Work field
Gender
Male
Place of birth
Yerevan, Armenia
Age
66 years
Education
Sayat-Nova Music School
Yerevan, Armenia
Anton Chekhov Basic School No.55
Yerevan, Armenia
Musical College after Romanos Melikyan
Yerevan, Armenia
Russian Institute of Theatre Arts
Presnensky District, Central Administrative Okrug, Russia
Awards
Honored Cultural Worker of the Republic of Armenia
(2014)
The details (from wikipedia)

Biography

Վազգեն Ժորժի Ասատրյան (սեպտեմբերի 22, 1958(1958-09-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժիշտ, կոնտրաբասահար, բաս կիթառահար, հարվածային գործիքներ նվագող, դերասան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2014)։

Կենսագրություն

Վազգեն Ասատրյանը ծնվել է 1958 թվականի սեպտեմբերի 22-ին, Երևան քաղաքում։ Ավարտել է Երևանի Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոցը, 2 տարի սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի կոնտրաբասի բաժնում (դասատու՝ Հ. Մհերյան)։ 14 տարեկանից Վազգեն Ասատրյանը ուսումը շարունակել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի կոնտրաբասի բաժնում, իսկ 1985 թվականից՝ Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտում։

Որպես բաս-կիթառահար 1978 թվականից նվագել է «Հայհամերգ», «Էրեբունի», 1979 թվականից` «Արմինա», «Երևան» խմբերում։ Որպես բաս-կիթառահար և թմբկահար 1981-1983 թվականներին աշխատել է Մոսկվայում՝ խորհրդային և ռուս երաժիշտ, կոմպոզիտոր Ստաս Նամինի խմբում։ 1983 թվականից եղել է Երևանի մարզահամերգային համալիրի գլխավոր հնչյունային ռեժիսորը, 2015-2018 թվականներին՝ տնօրենը։

1980-ական թվականներին Լևոն Մալխասյանի հետ կազմակերպել է մի քանի ջազային փառատոներ, նվագել է երևանյան ռեստորաններում, ակումբներում։ 1983-1985 թվականներին դասավանդել է Գեղագիտության ազգային կենտրոնում։ 1989 թվականին եղել է «Յուրմալա 89» միջազգային երաժշտական մրցույթի ծրագրի տնօրենը, 1990 թվականին՝ Մոսկվայի «Սոյուզկոնցերտ» միավորման ծրագրերի տնօրենը, ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսության «Տարվաերգ» նախագծի փոխտնօրենը։

1989-1991 թվականներին Վազգեն Ասատրյանը սովորել է Տաշքենդի համալսարանի ֆինանսներ և էկոնոմիկայի ֆակուլտետում։ 1994-1997 թվականներին նա ղեկավարել է ՀՀ ՊՆ արտաքին տնտեսական կապերի վարչության պետի տեղակալի պաշտոնը։ 1995-2007 թվականներին հիմնադրել և ղեկավարել է «Փարիզյան սուրճ» ընկերությունը։ 2005 թվականին ստեղծել է «Երգում է 70-ականների Երևանը» նախագիծը, որի շրջանակներում անցկացրել է համերգներ, հեռուստանախագծեր։

2008 թվականին Մոսկվայում, ռուս-հայկական բարեկամության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար, Վազգեն Ասատրյանը արժանացել է ՌԴ «Պետրոս Առաջին» ոսկե մեդալի։

2010 թվականին Աշոտ Աղաբաբյանի հետ համատեղ հիմնադրել է «Ֆրանսիական սուրճ» ընկերությունը։

2013 թվականին Դաթոյի դերում խաղացել է Կարեն Ադամյանի «Շախմատիստի համախտանիշ» հեռուստասերիալում։

2014 թվականին Վազգեն Ասատրյանն արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը, իսկ 2016 թվականին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի 2798-րդ տարեդարձի առթիվ երաժշտին պարգևատրել է «Արգիշտի առաջին» շքանշանով։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Vazgen Asatryan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Vazgen Asatryan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes