Vazgen Amirbekyan
Quick Facts
Biography
Վազգեն Ամիրբեկյան (մարտի 24, 1915({{padleft:1915|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:24|2|0}}), Վանաձոր, Լոռու մարզ, Հայաստան - հոկտեմբերի 18, 1984({{padleft:1984|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:18|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, լրագրող, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1958 թվականից։
Կենսագրություն
Ծնվել է Ղարաքիլիսա (այժմ՝ Վանաձոր) քաղաքում։ Աշխատանքային գործունեությունն սկսել է 1931 թվականից։ Եղել է տեղի յոթնամյա դպրոցի ուսուցիչ, ապա աշխատել է Ալեքսանդր Մյասնիկյանի անվան քիմիական կոմբինատում որպես «Քիմիայի ֆրոնտում» բազմատպաքանակ թերթի պատասխանատու քարտուղար։ 1934-1940 թթ. եղել է «Ավանգարդ» թերթի բաժնի վարիչ, 1940-1944 թթ. ՀԼԿԵՄ Կիրովականի շրջկոմի քարտուղար, 1944-1949 թթ.՝ «Սովետական Հայաստան» օրաթերթի արդյունաբերության և տրանսպորտի բաժնի վարիչ, 1949-1950 թթ.՝ Լենինականի «Բանվոր» քաղաքային թերթի խմբագիր։ 1953 թվականին ավարտել է ՍՄԿԿ Կենտկոմին առընթեր կուսակցական բարձրագույն դպրոցը։ 1954-1960 թթ. եղել է ՀԿԿ կենտկոմի մամուլի սեկտորի վարիչը։ 1960-1974 թթ. աշխատել է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում որպես հայ պարբերական մամուլի պատմության բաժնի ավագ գիտաշխատող։ 1965 թվականին «Սովետական տեղական մամուլը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1974-1976 թթ. ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում աշխատել է որպես ավագ գիտաշխատող։ Մահացել է Երևանում:
Վ. Ամիրբեկյանի երկերի մատենագրություն
- Անքուն գիշերներ, Երևան, Հայպետհրատ, 1949, 180 էջ։
- Վաչե Չինարյան (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1958, 180 էջ։
- Կոմերիտականները (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1959, 284 էջ։
- Կոլտնտեսային բազմատիրաշ թերթերը, Երևան, Հայպետհրատ, 1961, 104 էջ։
- Վաչե Չինարյան (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1963, 228 էջ։
- Սովետահայ տեղական մամուլը (1921-1925 թթ.), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1964, 220 էջ։
- Հայաստանի մամուլը Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941-1945), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1971, 287 էջ։
- Մենավոր ծառը (վեպ), Երևան, «Հայաստան», 1974, 284 էջ։
- Ժողովուրդների եղբայրության դրոշով, Երևան, «Գիտելիք», 1979, 48 էջ։