Varduhi
Quick Facts
Biography
Վարդուհի (իսկական ազգանունը և անունը՝ Աննա Նամուրազյան-Չիլինգարյան, 1862, օգոստոսի 3 (15), Թիֆլիս - 1945, մարտի 14, Թբիլիսի), հայ դերասանուհի։
Կենսագրություն
Ծնվել է 1862 թվականի օգոստոսի 3-ին (15-ին) Թիֆլիսում։ է։ Բեմական գործունեությունը սկսել է 1879 թվականին՝ Թիֆլիսում։ Խաղացել է հայկական տարբեր թատերախմբերում, հյուրախաղերով հանդես եկել Անդրկովկասի քաղաքներում։ Եղել է Գևորգ Չմշկյանի և Գաբրիել Սունդուկյանի աշակերտուհին։
Հայ բեմում զարգացրել է ռեալիստական սկզբունքները։ Մեծապես գնահատվել է հին Թիֆլիսի բարքերի կնիքը կրող թե՛ դրամատիկական, թե՛ կատակերգական դերերում ՝ Շուշան, Խամփերի, Խախո (Սունդուկյանի «Պեպո», «Խաթաբալա», «Քանդած օջախ»)։ Խանում (Ցագարելիի «խանում»)։ ժամանակակիցներին հիացմունք է պատճառել Վարդուհու բացառիկ ստուգապատում խաղը, այն նրբությունը, որով կերտել է հին Թիֆլիսի ծնունդ տված կերպարները՝ նիստուկացի, բարբառի, տարազի ու շարժուձևի բոլոր մանրամասերով։ Մեծ հաջողությամբ խաղացել է նաե Կուկուշկինայի դերը (Ալեքսանդր Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»)։1922 թվականին Երեւանի առաջին պետթատրոնի բացմանը հանդես է եկել Շուշանի դերում (Սունդուկյանի «Պեպո»)։ Նույն թվականին հիվանդության պատճառով թողել է բեմը։ Մահացել է 1945 թվականի մարտի 14-ին Թբիլիսիում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |