Vardges Gulikyan
Quick Facts
Biography
Վարդգես Լևոնի Գուլիկյան (մայիսի 6, 1942({{padleft:1942|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:6|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, գեղանկարիչ։
Կենսագրություն
1961 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարի բաժինը, 1968 թվականին՝ Երևանի Պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարի բաժինը։
1982 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 1997 թվականից՝ Նկարիչների միջազգային միության անդամ (ՅՈՒՆԵՍԿՕ )։
1962-1963 թթ. աշխատել է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում` որպես բեմի նկարիչ, 1968-1970 թթ.` Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ որպես ֆիլմի նկարիչ, 1970-1979 թթ.` նախագծային ինստիտուտում` որպես ավագ ճարտարապետ, 1979-1990 թթ.` Երևանի քաղխորհրդի նախագծային ինստիտուտում` որպես բաժնի վարիչ, 1990 թվականից՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետում, կերպարվեստի ամբիոնի պրոֆեսոր է։
1987 թվականին Մոսկվայում ԺՏՆՑ ծաղկի տաղավարի ձևավորման համար արժանացել է Ոսկե մեդալի։ 2013 թվականին դարձել է Համաշխարհային կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարության, Հայաստանի նկարիչների միության կողմից հայտարարված կերպարվեստի լավագույն ստեղծագործությունների մրցանակաբաշխության դափնեկիր։
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հոլանդիայում (1990), Լեհաստանում (1992), Երևանում (1994)։ Գործերից պահվում են Հայաստանի նկարիչների միության և ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդերում։
Ստեղծագործություններ
Ստեղծել է թանձր գունային գամմայով բնապատկերներ՝
- «Աշուն», 1970,
- «Կեսօր. Սովետաշեն», 1983
- «Արա լեռը կեսօրին», 1987
- «Տեսարան Կոնդից», 1991
- «Բնանկար», 1994
Նատյուրմորտներ՝
- «Նատյուրմորտ ձմերուկով», 1992
- «Նատյուրմորտ ձկներով», 1995, 2000
Կոմպոզիցիաներ՝
- «Տրնդեզ», 1980
- «Ծաղկի տոն», 1987
- «Նվագախումբ», 1994
- «Պայքար», 1994
- «Դանթեի հանդիպումը Բեատրիչեի հետ», 2001
- «Երաժիշտը», 2003
Դիմանկարներ՝
- «Թոռնիկս՝ Լևոնիկը», 1998
- «Դիանայի դիմանկարը», 2002