Vardan Komikyan
Quick Facts
Biography
Վարդան Մինասի Կոմիկյան (հունվարի 9, 1915(1915-01-09), Ադաբազար, Թուրքիա - հունիսի 13, 1998(1998-06-13), Կոստանդնուպոլիս), հայ արձակագիր, գրող:
Կենսագրություն
Վարդան Կոմիկյանը ծնվել է 1915 թվականի հունվարի 9-ին Թուրքիայի Ադաբազար քաղաքում: Նախնական կրթություն ստացել է Արամյան և Թորոսյան վարժարաններում: 1932 թվականին ավարտել է Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանը, 1949 թվականից դասավանդել է տեղի Կեդրոնական Եսայան վարժարաններում, Դպրեվանքում: Նպաստել է պոլսահայ գրականության զարգացմանը։
Կոմիկյանը մահացել է 1998 թվականին Կ. Պոլիսում:
Ստեղծագործություններ
Ստեղծագործել է դպրոցական տարիքից: Առաջին անգամ հրատարակվել է 1932 թվականի «Զարթոնք» ամսագրում Վ. ծածկանվամբ, իսկ «Արեւելք» հավելվածներում հրատարակվել է Վ. Հազանդ գրչանունով: Թղթակցել է պոլսահայ գրեթե բոլոր օրաթերթին և հանդեսներին:
Լույս են տեսել Կոմիկյանի «Բարի եկար, սէր» (1958), «Համրիչի հատիկներ» (1993) պատմվածքների ժողովածուները, որոնցում գրողի զգացումներն են՝ կապված պատերազմի արհավիրքների, խաղաղության ու սիրո հետ:
Պարգևներ
- Հայ եկեղեցու Ներսես Շնորհալի շքանշան (1994)
Գրականություն
- Սփիւռքահայ արդի գրականութիւն (խմբ. խմբագրող և համադրող՝ Սեդա Ծաղիկեան-Տէմիրճեան), Միշիկըն, «Ռօյըլ Օք», 1994, էջ 30 — 536 (հատոր Ա), 780 (հատոր Բ) էջ։
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005