peoplepill id: vardan-grigoryan-1
VG
Russia Armenia
1 views today
1 views this week
Vardan grigoryan
Armenian hostorian

Vardan grigoryan

The basics

Quick Facts

Intro
Armenian hostorian
Work field
Gender
Male
Place of birth
Dilijan, Armenia
Place of death
Yerevan, Armenia
Age
90 years
The details (from wikipedia)

Biography

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդան Գրիգորյան (այլ կիրառումներ)

Վարդան (Վլադիմիր) Ռուբենի Գրիգորյան (հունվարի 26, 1929(1929-01-26), Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 28, 2019(2019-03-28), Երևան, Հայաստան), հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (1975)։ Սիրիայի աշխարհագրական ընկերության թղթակից անդամ, Հալեպի համալսարանի ԳԱ պատվո անդամ:

Կրթություն

Վարդան Գրիգորյանը ծնվել է 1929 թվականի հունվարի 26-ին, Դիլիջանում: 1952 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1953-1956 թվականներին սովորել է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում: 1956-1968 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտում, 1959 թվականից՝ Մատենադարանում, որտեղ 1960-1968 թվականներին եղել է գիտքարտուղար, 1979-1997 թվականներին՝ ձեռագրերի գիտական պահպանման բաժնի վարիչ, 1997 թվականից՝ փոխտնօրեն։

1989 թվականից Սիրիայի աշխարհագրական ընկերության թղթակից անդամ է, 1974 թվականից՝ Հալեպի համալսարանի արաբական ԳԱ պատվո անդամ։

Գիտական գործունեություն

1959 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Երևանի խանությունը 18-րդ դարի վերջում (1780-1800 թթ.)» թեմայով, 1977 թվականին՝ դոկտորական ատենախոսությունը՝ «Պոդոլյիեի հայ գաղթավայրերի պատմությունը» թեմայով:

Աշխատությունները վերաբերում են Երևանի խանության, Ռուսաստանի, Ուկրաինայի, Լեհաստանի հայ գաղթավայրերի պատմությանը, ինչպես նաև ազգային-ազատագրական շարժմանն ու Ադրբեջանում բնակվող հայերի հիմնահարցերին։ Կազմակերպել է տարբեր վայրերից հայկական ձեռագրերի, հնատիպ գրքերի ու փաստաթղթերի հավաքման և Մատենադարան փոխադրման գործը։ Նկարագրել ու ցուցադրել է Երուսաղեմի հայկական թանգարանի նյութերը։

Մեծ աշխատանք է կատարել արխիվային փաստաթղթերի, մասնավորապես, Կաթողիկոսական դիվանի վավերագրերի գիտական մշակման, ուսումնասիրման ու հրապարակման գործում, որի արդյունքում լույս է տեսել Ամենայն հայոց կաթողիկոս Ղուկաս Կարնեցու նամականու, կոնդակների ու այլևայլ գրությունների երկհատորյակը: Հայոց հայրապետի նամակագրության աշխարհագրությունն ունի լայն ընդգրկում` Ռուսաստան, Պարսկաստան, Վրաստան, Բուլղարիա, Ռումինիա, Հնդկաստան, Չինաստան և Մերձավոր Արևելք: Այդ նամակները ոչ միայն մասնավոր խնդիրներին վերաբերող վավերագրեր են, այլև ժամանակի հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքը, հայ գաղթաշխարհի վիճակը ներկայացնող հավաստի աղբյուրներ:

Գրիգորյանի նախաձեռնությամբ լույս են տեսել «Դիվան հայոց պատմության» շարքի «Ղուկաս Կարնեցի. Բնագրեր» (հ. 1-2, 1984-2003 թթ.) գրքերը։ Լույս են տեսել նաև հայ գաղթաշխարհի, մասնավորապես՝ Լեհաստանի, Ուկրաինայի, Սիրիայի և Իրաքի համայնքների պատմությանը նվիրված արժեքավոր աշխատություններ, որոնցից են «Կամենեց-Պոդոլսկ քաղաքի հայկական դատարանի արձանագրությունները (XVI դ.)», «Հայությանը նվիրված կյանք. Էստոնուհի Հեդվիգ Բյուլի հայանպաստ գործունեությունը Կիլիկիայում և Սիրիայում (1911-1951 թթ.)», Արշակ Ալպօյաճեան, «Իրաքի հայերը», «Շավարշ Բասենցյան (Խմբապետ Շավարշ), Արկածալի կյանք (Հուշեր, օրագրեր, հոդվածներ, վավերագրեր)» և Արշալույս Աստվածատրյան, «Սարդարապատի պատմաշինությունը» աշխատությունները:

Մահ

Մահացել է 2019 թվականի մարտի 28-ին, երկարատև հիվանդությունից:

Պարգևներ

2007 թվականի օգոստոսի 21-ին Ուկրաինայի նախագահի հրամանագրով, հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման գործում նշանակալի ավանդի համար Վարդան Գրիգորյանին շնորհվել է «Վաստակի համար» ІІІ աստիճանի շքանշան (Ուկրաինա), որի հանձնման արարողությունը տեղի է ունեցել 2007 թվականի հոկտեմբերի 31-ին Մատենադարանում:

Երկեր

  • Երևանի խանությունը 18-րդ դարի վերջում (1780-1800 թվականներ), Երևան, 1958։
  • Կամենեց-Պոդոլսկ քաղաքի հայկական դատարանի արձանագրությունները (XVI դար), Երևան, 1963։
  • Ղուկաս Կարնեցի: Նամակներ, կոնդակներ համառոտագրություններ: Բնագրեր: Հատոր Ա (1780-1785), Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1984:
  • Насильственная ассимиляция мусульманских национальных меньшинств в Азербаджане, Е., 1992.
  • Հայությանը նվիրված կյանք. Էստոնուհի Հեդվինգ Բյուլի հայանպաստ գործունեությունը Կիլիկիայում և Սիրիայում (1911-1951 թվականներ), Երևան, 1996։
  • Արցախի պաշտպանության դիրքերում, Երևան, 1997։
  • Ղուկաս Կարնեցի: Նամակներ, կոնդակներ համառոտագրություններ: Բնագրեր: Հատոր Բ: (1786-1792): Երևան, Գիտություն, 2003:
  • Իրաքի հայերը: Երևան, Ա. հ., 2003:
  • Հայ դիվանականության պատմություն: Երևան, Հայկական հարցերի հաստատություն, 2004:
  • История армянских колоний Украины и Польши (Армяне в Подолии), Е., 2005.
  • Ավետիս Ահարոնյան, Հայոց ազատասիրության և տառապանքի տարեգիրը: Երևան, Տիր, 2014:

Մամուլ

  • Երանուհի մայրիկի «թաշկինակը»: «Գարուն», 1967 թ., № 1։

Գրականություն

  • Վարդան Գրիգորյանի պատմավիպասանությունը: Երևան: Լուսակն, 2003:
  • Баженов Л. В. Подолье в трудах исследователей и краеведов XIX—XX вв.: Историография. Биобиблиография. Материалы. — Каменец-Подольский, 1993. — С. 178.
  • Славяноведение в СССР: Изучение южных и западных славян: Биобиблиографический словарь. — New York, 1993. — С 146.

Ծանոթագրություններ

  1. news.am
  2. «ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐԸ ՎՇՏՈՎ ՀԱՅՏՆՈՒՄ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՐԿԱՐԱՄՅԱ ՓՈԽՏՆՕՐԵՆ, ՊԱՏՄԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ»։ www.matenadaran.am։ Վերցված է 2019-04-03 
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  4. «ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ 90-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ»։ www.matenadaran.am։ Վերցված է 2019-04-03 
  5. Մահացել է Մատենադարանի երկարամյա փոխտնօրեն Վարդան Գրիգորյանը
  6. Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Մատենադարանի երկարամյա փոխտնօրեն Վարդան Գրիգորյանը
  7. Армянского историка отмечено украинским орденом «За заслуги»
  8. Указ Президента Украины от 21.08.2007
  9. Գրիգորյան Վարդան Ռուբենի (1958)։ Երևանի խանությունը 18-րդ դարի վերջում: 1780-1800։ Պատմության ինստիտուտ Հայկական ՍՍՌ ԳԱ։ Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ 
  10. Գրիգորյան Վարդան Ռուբենի, ՀՍՍՌ Մինիստրների սովետին առընթեր Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», eds. (1963)։ Կամենեց-Պոդոլսկ քաղաքի հայկական դատարանի արձանագրությունները =: Акты армянского суда города Каменец-Подольского: (XVI դ.)։ Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատ 
  11. Ղուկաս Կարնեցի, Գրիգորյան Վարդան Ռուբենի (1984)։Խաչիկյան Լևոն Ստեփանի, Մարտիրոսյան Վ, Եգանյան Օ, eds.։ Ղուկաս Կարնեցի: Նամակներ, կոնդակներ համառոտագրություններ: Բնագրեր. Հատոր Ա: 1780-1785։ «Դիվան հայոց պատմության» նոր շարք ; «Архив истории Армении» новая версия։ Մատենադարան Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ։ Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ 
  12. Գրիգորյան Վարդան Ռուբենի (1996)։Անտոնյան Հիրիկ, ed.։ Հայությանը նվիրված կյանք: Էստոնուհի Հեդվիգ Բյուլի հայանպաստ գործունեությունը Կիլիկիայում և Սիրիայում (1911-1951թթ.)։ Գիտությունների ազգային ակադեմիա ՀՀ, Գիտությունների ազգային ակադեմիա ՀՀ։ Երևան: Ամարաս 
  13. Ղուկաս Կարնեցի, Գրիգորյան Վարդան Ռուբենի (2003)։Չոբանյան Պավել Աշոտի, ed.։ Ղուկաս Կարնեցի: Նամակներ, կոնդակներ համառոտագրություններ: Բնագրեր. Հատոր Բ: 1786-1792։ «Դիվան հայոց պատմության» նոր շարք ; «Архив истории Армении» новая версия։ Մատենադարան Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ։ Երևան: Գիտություն։ ISBN 9785808005174 
  14. Ալպոյաճյան Արշակ Աստվածատուրի (2003)։Գրիգորյան Վարդան Ռուբենի, ed.։ Իրաքի հայերը =: The Armenians of Irak։ Մատենադարան Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ։ Երևան: Ա.հ 
  15. Գրիգորյան Վարդան Ռուբենի (2004)։ Հայ դիվանականության պատմություն։ Երևան: Հայկական հարցերի հաստատութիւն 
  16. Գրիգորյան Վարդան Ռուբենի (2005)։Խաչիկյան Լևոն Ստեփանի, Дашкевич Я. Р., eds.։ История армянских колоний Украины и Польши: Армяне в Подолии։ Матенадаран Институт древних рукописей им. М. Маштоца при Совете Министров АрмССР (2-е изд., факсим ed.)։ Ереван: ООО "ЛАС Принт" 
  17. Գրիգորյան Վարդան Ռուբենի (2014)։Բագրատյան Հասմիկ, ed.։ Ավետիս Ահարոնյան. հայոց ազատասիրության և տառապանքի տարեգիրը։ Երևան: Տիր։ ISBN 9789939910901 
  18. Գալստյան Լուսինե (2003)։Արզումանյան Հ, ed.։ Վարդան Գրիգորյանի պատմավիպասանությունը։ Երևան: Լուսակն։ ISBN 9789993096900 
  
  Չափորոշչային վերահսկողություն
  
  Չափորոշչային վերահսկողություն
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Vardan grigoryan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Vardan grigoryan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes