peoplepill id: vardan-galstyan-1
VG
Armenia
1 views today
2 views this week
Vardan Galstyan
Armenian judoka

Vardan Galstyan

The basics

Quick Facts

Intro
Armenian judoka
Places
Work field
Gender
Male
Place of birth
Alaverdi, Borchaly Uyezd, Russian Empire, Armenia
Age
54 years
The details (from wikipedia)

Biography

Վարդան Սարգսի Գալստյան (օգոստոսի 17, 1970(1970-08-17), Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանում Dzissen kempo մարտարվեստի ֆեդերացիայի հիմնադիր, Միջազգային Dzissen kempo մարտարվեստի ֆեդերացիայի նախագահ, սև գոտի 10-րդ դան (Բուշի)։

Կենսագրություն

Վարդան Գալստյանը ծնվել է 1970 թվականի օգոստոսի 17-ին Ալավերդի քաղաքում։ 1977-1987 թվականներին սովորել և ավարտել է Ալավերդու համար 2 միջնակարգ դպրոցը։ 1988 թվականին ծառայության է անցել ԽՍՀՄ Զինված ուժերում և զորացրվել 1990 թվականին։

Գործունեություն

1990 թվականին Ալավերդիում հիմնադրել է Հայաստանում առաջին Dzissen kempo մարտարվեստի դպրոցը, որը պաշտոնապես հաստատվել է 2000 թվականին։

1994 թվականին Գալստյանը դարձել է Թումանյանի շրջանի Dzissen kempo մարտարվեստի ֆեդերացիայի նախագահ, իսկ 2008 թվականին՝ Միջազգային Dzissen kempo մարտարվեստի ֆեդերացիայի նախագահ։ 2011 թվականին Ալավերդու Dzissen kempo մարտարվեստի ֆեդերացիան դարձել է ՀՀ Dzissen kempo մարտարվեստի կենտրոնական ֆեդերացիա՝ Գալստյանի սան միջազգային սև գոտի 6-րդ դան (Ռենշի) Մերի Խարազյանի ղեկավարությամբ։

Պարգևներ և նվաճումներ

1990 թվականին Ռուսաստանի Կրասնոդար քաղաքի Dzissen Kempo մարտարվեստի ֆեդերացիաի կողմից պարգևատրվել է սև գոտի առաջին դանով, իսկ 1996 թվականին՝ Ռուսաստանում Dzissen Kempo մարտարվեստի ֆեդերացիայի կողմից՝ սև գոտի երկրորդ դանով։

1996-2000 թվականներին ստացել է առաջին և երկրորդ դաներ Ջիու Ջիցու, Թեկվոնդո և Կոբուդո խառը մարտարվեստներից։ 1998 թվականին Ռուսաստանի Կրասնոդար քաղաքի Dzissen Kempo մարտարվեստի ֆեդերացիայի կողմից պարգևատրվել է սև գոտի 4-րդ դանով, իսկ WUSHU ֆեդերացիայի կողմից ճանաչվել է լավագույն մարզիչ։

Նույն թվականին կայացած Հայաստանի մարտարվեստի բաց առաջնության ժամանակ ճանաչվել է լավագույն մարզիչ, իսկ դպրոցը՝ լավագույն դպրոց՝ զբաղեցնելով խմբային առաջին պատվավոր հորիզոնականը։

1999 թվականի մայիսի 25-28-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած համաշխարհային Շորինջի Կեմպո մարտարվեստի 80 կգ և բարձր քաշային կարգում զբաղեցրել է առաջին հորիզոնականը, որի համար Կոբուդո և Ջիու Ջիցու միջազգային ֆեդերացիաների կողմից պարգևատրվել է որպես լավագույն մարզիչ։ Նույն թվականին լավագույն մարզիչ է ճանաչել նաև Հայաստանի Կոբուդո և WUSHU-ի ավանդական Կարատեի ֆեդերացիայի կողմից առավելագույն քանակի չեմպիոններ պատրաստելու համար։

2000 թվականին Հայաստանում կայացած մարտական Կարատե Կոբուդո և Ջիու Ջիցուի բաց առաջնությունում պարգևատրվել է որպես լավագույն մարզիչ։ Նույն տարում Ռուսաստանի Դաշնության համաշխարհային Dzissen Kempo ֆեդերացիայի կողմից ստացել է միջազգային սև գոտի 6-րդ դան (Ռենշի) որակավորումը։

2001 թվականի հուլիսի 27-30-ին աշխարհի և Եվրասիայի կովկասյան կենտրոնական կազմակերպության կողմից նախաձեռնած Եվրասիայի գավաթի մրցաշարում արժանացել է Վրաստանի լավագույն վարպետ կոչմանը։

2003 թվականին Վրաստանում տեղի ունեցած «WAKO» աշխարհի առաջնությունում զբաղեցրել է առաջին տեղը։ Նույն թվականին Վանաձոր քաղաքում ճանաչվել է լավագույն մարզիչ՝ Մարտական Կարատե, հայկական Ջիու Ջիցու և ճապոնական Օկտագոն մարտարվեստի մրցաշարի ֆեդերացիայի նախագահների կողմից։ Այնուհետև լավագույն մարզիչ է ճանաչվել նաև Վրաստանի Ուռեկի քաղաքում Kick Boxing և ճապոնական Օկտագոն մարտարվեստների ֆեդերացիաների կողմից։

2004 թվականին Վրաստանում Kick Boxing, ճապոնական Օկտագոն մարտարվեստների ֆեդերացիաների և ԱՊՀ-ի կողմից ճանաչվել է լավագույն մարզիչ։ Մեկ տարի անց լավագույն մարզիչ է ճանաչվել նաև Վրաստանում Kick Boxing, ճապոնական Օկտագոն և Մայ Թայի մարտարվեստների ֆեդերացիաների կողմից։ 2005 թվականին Ֆրանսիայի Լիոն քաղաքում Շիդոկան Կարատեի համաշխարհային մրցաշարում պարգևատրվել է որպես լավագույն մարզիչ։ 2006 թվականին Վրաստանի Ուռեկի քաղաքում WFK միջազգային ակումբի ոսկե գավաթի համաշխարհային մրցաշարում պարգևատրվել է որպես լավագույն մարզիչ։ 2007 թվականին Վրաստանի Թբիլիսի քաղաքում WOF-ի և Kick Boxing-ի չորրորդ համաշխարհային մրցաշարում ճանաչվել է լավագույն մարզիչ։

2009 թվականին համաշխարհային էլիտար մարտարվեստների միջազգային ասոցիացիայի կողմից ստացել է 8-րդ դան Շիհան տիտղոսը։

2009 թվականի նոյեմբերի 22-ին Բրյուս Լիին նվիրված Հայաստանի Ջետ Կուն Դո մարտարվեստի բաց առաջնությունում պարգևատրվել է ակտիվ մասնակցության և համագործակցության, ինչպես նաև լավագույն մարզիչ լինելու համար։ 2009, 2010 և 2011 թվականներին ճանաչվել է WUMA և WOF միջազգային կարգի առաջնությունների լավագույն մարզիչ։

2012 թվականին համաշխարհային ունիվերսալ մարտարվեստների ասոցիացիայի կողմից ստացել է միջազգային կոչում՝ Հանշի 9-րդ դան։ 2012 թվականին Nippon Martial Arts Renmei-ի կողմից ստացել է սև գոտի 10-րդ դան Kempo-Jutsu Combat Soke-ը։ 2016 թվականին Nippon Martial Arts Renmei-ի կողմից ստացել է Kempo Jutsu-ի սև գոտի 10-րդ դան՝ Բուշի տիտղոսը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Vardan Galstyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Vardan Galstyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes