Vard Bdoyan
Quick Facts
Biography
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բդոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդ Հարությունի Բդոյան (մարտի 4, 1910(1910-03-04), Փոքր Խանչալի, Վրաստան - փետրվարի 19, 1986(1986-02-19)), հայ ազգագրագետ-բանահավաք։ Պատմական գիտությունների դոկտոր։
Կենսագրություն
Վարդ Բդոյանը ծնվել է 1910 թվականի մարտի 4-ին, Ջավախքի Փոքր Խանչալի գյուղում (այժմ` Վրաստանի Սամցխե-Ջավախք նահանգի Նինոծմինդայի շրջան)։ Ազգագրագետ-բանահավաքը 1959-1986 թթ. եղել է ՀՍՍՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ Հավաքել և հրատարակել է հայ ազգագրությանն ու բանահյուսությանը վերաբերող արժեքավոր բազմաթիվ նյութեր։ Առանձին գրքերով լույս են տեսել «Հայ ժողովրդական խաղեր» (3 հատորով. 1963-1983 թթ.), «Երկրագործական մշակույթը Հայաստանում» (1972 թ.), «Ջավախքի հայոց ազգագրությունը և ժողովրդական բանարվեստը» աշխատությունները և «Հայ ազգագրություն» (1974 թ.) ուսումնական ձեռնարկը։ Պատմական գիտությունների դոկտոր է 1970 թվականից։ Հեղինակ է բազմաթիվ գիտական հոդվածների։
Գործունեություն
Պատմական գիտությունների դոկտոր։ 1959 թվականից ՀՍՍՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող է։ Հավաքել և հրատարակել է հայ ազգագրությանն ու բանահյուսությանը վերաբերող նյութեր։ Առանձին գրքերով լույս են տեսել Բդոյանի «Հայ ժողովրդական խաղեր»-ի առաջին հատորը (1963 թ.), «Երկրագործական մշակույթը Հայաստանում» (1972 թ.) մենագրությունը և «Հայ ազգագրություն» (1974 թ.) համալսարանական ձեռնարկը։