Valeri Tunyan
Quick Facts
Biography
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թունյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վալերի Գեորգիի Թունյան (ռուս.՝ Вале́рий Гео́ргиевич Туня́н, հուլիսի 22, 1949(1949-07-22), Դնեպր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի խորհրդային պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, ՀՊՃՀ պատմության ամբիոնի պրոֆեսոր, Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարանի հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ, Հայոց, Ռուսաստանի, ընդհանուր պատմությունների, քաղաքագիտության, աշխարհաքաղաքականության դասախոս։ Հեղինակ է բազմաթիվ աշխատությունների։
Կենսագրություն
1976 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Ստացել է լենինյան կրթաթոշակ։ Մինչև 1991 թվականն աշխատել նույն համալսարանի գիտական կոմունիզմի ամբիոնում։ 1983 թվականին Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, իսկ 1990 թվականին Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանում՝ դոկտորական։
2013 թվականի հուլիսի 11-ին նրան շնորհվել է «Ռոսսոտրուդնիչեստվոյի» դիպլոմ՝ «միջազգային հումանիտար հարաբերությունների զարգացման, ռուսաց լեզվի և ռուս մշակույթը Հայաստանում արդիականացնելու համար»։
Վալերի Թունյանի աշխատությունների հիմնական մասը վերաբերում են Ռուսաստանի քաղաքականությանը Հայաստանում և Անդրկովկասում, Հայկական հարցին, Հայ եկեղեցու քաղաքական պատմությանը։
Աշխատություններ
- Восточная Армения в составе России 1828—1853 гг. Ер:Айастан, 1989
- А. С. Грибоедов и Армения. Ер.: Амарас, 1995
- Россия и Армения 1878—1897. Ер.: Амарас, 1997
- Русская политика в Армении: мифы и реалии: конец ХVIII — начало ХХ в. Ер.: ГИУА, 1998
- Россия и Армянский вопрос. Национальная академия наук Республики Армения. Музей -институт геноцида армян. Ер.: Амарас, 1998
- Карабахский конфликт Ер.: ГИАУ, 1999
- Армянский вопрос в русской печати 1900—1917. Ер.: ГИУА, 2000
- Эчмиадзинский престол ХIХ — нач. ХХ вв. Ер.: ГИАА, 2001.
- Положение Армянской церкви 1836—1875. Ер.: ГИУА, 2001.
- Эчмиадзинский вопрос в политике России 1873—1903 гг. Ер.;ГИУА, 2002.
- Административно — экономическая политика самодержавия России в Закавказьe. I пол. ХIХ в. Ер.:ГИУА, 2003.
- Последний период патриаршества Хримяна 1904—1907 гг. Ер.: ГИУА, 2003.
- Правление католикоса М. Измирляна 1908—1910 гг. Ер.: ГИУА, 2004.
- Младотурки и Армянский вопрос. Ереван. Национальная академия наук Республики Армения, Музей-институт геноцида армян. 2004, ч. 1: 1908—1912 гг; 2005, ч 2: 1912—1914; ГИУА, 2010, ч. 3: 1914—1916.
- Церковная политика самодержавия в Закавказье I п. ХIХ в Ер.: ГИУА, 2005.
- Политика самодержавия России в Закавказье ХIХ и нач. ХХ вв. Ер.:АГИУА, 2006, ч.1: 1800—1826; ч. 2: 1826—1836; ч. 3: 1836—1844; 2007, ч .4: 1845—1876; 2008, ч. 5: 1877—1900; 2010, ч. 6: 1900—1915.
- Легенды и были: охранка и Армения ХIХ—ХХ вв. Ер.: Чартарагет, 2008.
- Армянская церковь: материалы еженедельника «Овив». Ер.: Чартарагет, 2009.
- Деятельность католикоса Макара 1885—1891 гг. Ер.: Чартарагет, 2011.
- Католикос Матеос Чухаджян: конфликт с самодержавием Россиии 1859—1865 гг. Ер.: Чартарагет, 2011.
- Католикос Нерсес Аштаракеци — «Зашитник Отечества». Св. Эчмиадзин, 2012.
- Патриаршество Хримяна Айрика.св. Эчмиадзин, 2013.
- Историческое пристрастие Азербайджана к истории Армении.Ер.:2013.
- Католикос Иоаннес VIII.св. Эчмиадзин, 2014.
- Армянский вопрос: мифологический аспект. Ер.: 2015.
- А. С. Грибоедов: новое в известном.Ер.: 2015.
- Армянская церковь за рубежом.Начало ХХI в.Ер.: 2016.
- Х. Е. Лазарев: Жизнь и деяния 1789-1871. Ер.: 2016.