peoplepill id: valentina-nersisyan
VN
Armenia
1 views today
1 views this week
Valentina Nersisyan
Arts uit Armeense Socialistische Sovjetrepubliek (1924-2009)

Valentina Nersisyan

The basics

Quick Facts

Intro
Arts uit Armeense Socialistische Sovjetrepubliek (1924-2009)
Places
Work field
Gender
Female
Place of birth
Yerevan
Death
Place of death
Yerevan
Age
84 years
The details (from wikipedia)

Biography

Վալենտինա Մկրտչի Ներսիսյան (հուլիսի 13, 1924({{padleft:1924|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:13|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2009, Երևան, Հայաստան), հայ արյունաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1996)։ Նյու Ցուրի (1996) և ՌԴ բնական գիտությունների (1999) ակադեմիաների անդամ։

Կենսագրություն

1947 թվականին Երևանի պետական բժշկական ինստիտուտի ավարտական քննությունները չհանձնած՝ անհիմն բռնադատվել և ծնողների հետ աքսորվել է ՌԴ Ալթայի երկրամաս։ 1954 թվականին արդարացվել է և ավարտել ինստիտուտը (1955)։ 1957 թվականից աշխատում է Ռուբեն Յոլյանի անվան արյունաբանության և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտում (1992 թվականից՝ Արյունաբանության կենտրոն), 1972 թվականից՝ իմունարայունաբանության բաժնի հիմնադիր-վարիչ, միաժամանակ՝ Հայկական բժշկական ինստիտուտի ամբիոնի վարիչ (1996 թվականից)։ 2000 թվականից եղել է ԱԱԻ պրոֆեսոր:

Գիտական աշխատությունները վերաբերում են արյան իմունավերարտադրողականության, իմունածագումնաբանության, նրա բաղադրամասերի փոխազդեցության և մարդաբանության խնդիրներին։ ՀՀ-ում առաջին անգամ ուսումնասիրել է հայերի արյան Եիթրոցիտային, լեյկոցիտային և շիճուկային համակարգերում տարբեր գործոնների հանդիպման հաճախականությունը բնականոն վիճակում և 13 տարբեր հիվանդությունների ժամանակ։ Հաստատել է, որ ԼՂՀ և տարբեր երկրների (Ֆրանսիա, Թուրքիա, Ռուսաստան, Լիբանան և այլն) հայերն ունեն միանման հակագենային հատկանիշներ և արյան իմունածագումնաբանական համակարգերի գործոնների և գեների հանդիպման հաճախականությամբ մոտ են եվրոպական երկրների (հատկապես Իտալիա, Իսպանիա, Հունաստան և այլն) պոպուլյացիաներին, իսկ ԼՂՀ-ում ապրող ադրբեջանցիները՝ ասիականին։ 1990-1994 թվականներին Ներսիսյանը ՀՀ-ում և ԼՂՀ-ում կազմակերպել է հարյուրավոր վիրավոր և հիվանդ ազատամարտիկների ու խաղաղ բնակիչների արյան փոխներափման և բուժսպասարկման աշխատանքներ։

Ավելի քան 350 մենագրությունների,ուսումնական ձեռնարկների և գիտական հոդվածների հեղինակ է։

Երկեր

  1. Իմանարսրյտնաբանական ստուգումներն արյան փոխներարկման և հղիության դեպքում, Ե., 2004։
  2. Нерсисян В.М., Системы АВО и резус-фактор в клинике, Ереван, 1972.

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Valentina Nersisyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Valentina Nersisyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes