Vahan Mkhitaryan
Quick Facts
Biography
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահան Մխիթարյան (այլ կիրառումներ)
Վահան Գրիգորի Մխիթարյան (նոյեմբերի 16 (29), 1910, Թիֆլիս - 1992), հայ խորհրդային կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1968)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1981)։
Կենսագրություն
1932 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1935 թվականից աշխատել է նույն ինստիտուտի կենսաքիմիայի ամբիոնում, 1960-1986 թվականներին՝ վարիչ։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։
Գիտական գործունեություն
Աշխատանքները վերաբերում են օրգանիզմի վրա քլորոպրենի ազդման ինտիմ կենսաքիմիական մեխանիզմների, քլորոպրենային թունավորման կանխարգելման և բուժման հարցերին։ Բացահայտել է այրվածքների, հեպատիտների, ինֆարկտի ժամանակ լիպիդային գերօքսիդացման պրոցեսի ինտենսիվացումը հյուսվածքներում, ինչպես նաև վիտամին E-ի զգալի նվազումը։ Պարզել է, որ շաքարախտի ժամանակ արյան շաքարի քանակի ավելացմանը զուգահեռ հյուսվածքներում վիտամին E-ի քանակը նվազում է, պերօքսիդներինը՝ ավելանում։ Նա ուսումնասիրել է գերօքսիդների, գերօքսիդացած չհագեցած ճարպաթթուների ազդեցությունը որոշ ֆերմենտների ակտիվության, բջջաթաղանթի թափանցելիության վրա, գերօքսիդների, ռենտգենյան ճառագայթների ազդեցությունը գլխուղեղի գանգլիոզիդների և ցերեբրոզիդների քանակական տեղաշարժի վրա։
Անդամակցություն
Վահան Մխիթարյանը ՀԽՍՀ կենսաքիմիկոսների գիտական ընկերության փոխնախագահն էր, ՀԽՍՀ առողջապահության նախարարության գիտաբժշկական խորհրդի պրոբլեմային հանձնաժողովի նախագահը։
Պարգևներ և մրցանակներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
- Կարմիր աստղ
- «Պատվո նշան» շքանշան
- ՀԽՍՀ ԳԱ Նախագահության վաստակագիր (1976)
Ծանոթագրություններ
- ↑ Армянские учёные-медики — 1998.<a href="https://wikidata.org/wiki/Track:Q28721668"></a>
- ↑ А. П. Айриян (1998)։ Армянские учёные-медики։ Ереван: Амарас։ էջ 66։ ISBN 99930-1-001-7
- ↑ Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 7 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1981, էջ 635 — 720 էջ։