peoplepill id: vahan-bayburdyan-1
VB
Armenia Russia
1 views today
1 views this week
Vahan Bayburdyan
Armenian historian

Vahan Bayburdyan

The basics

Quick Facts

Intro
Armenian historian
Gender
Male
Place of birth
Akhaltsikhe
Age
91 years
The details (from wikipedia)

Biography

Վահան Առաքելի Բայբուրդյան (սեպտեմբերի 11, 1933(1933-09-11), Ախալցխա, Վրաստան), հայ պատմաբան, արևելագետ, դիվանագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Կենսագրություն

Վահան Բայբուրդյանը ծնվել է 1933 թվականին Ախալցխայում։ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետն ավարտելուց հետո, Վահան Բայբուրդյանն իր ասպիրանտական ուսումնառությունն անցել է արևելագիտական կենտրոններից մեկում՝ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտում (Մոսկվա, 1962–1965 թթ.)։ Մոսկվայում իր թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց հետո՝ 1965 թվականին՝ Վահան Բայբուրդյանը վերադառնում է Երևան ու երկար տարիներ հետազոտական աշխատանք կատարում Գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտում։

Վահան Բայբուրդյանն արևելագիտական, հայագիտական, միջազգային հարաբերություններին վերաբերող զգալի թվով հրատարակություններ է գրախոսել, խմբագրել և հրատարակել։ Նա բազմիցս մասնակցել և զեկուցումներով հանդես է եկել արևելագիտական ու հայագիտական միջազգային գիտաժողովներում։

Վահան Բայբուրդյանը եղել է ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտնական-քարտուղարը, Իրանի բաժնի վարիչը, Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի ընդհանուր պատմության ամբիոնի վարիչը, նույն ինստիտուտի գիտական աշխատանքների գծով պրոռեկտորը, ռեկտորի պաշտոնակատարը, Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչը, Հր. Աճառյան համալսարանի արևելագիտության և ռոմանագերմանական ֆակուլտետի դեկանն ու նույն համալսարանի արևելագիտության ամբիոնի վարիչը։ Երևանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում զբաղվել է նաև մանկավարժական-դասախոսական գործունեությամբ։ Բայբուրդյանը ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի կողմից հրատարակվող «Մերձավոր ու Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ» մատենաշարի խմբագրական կազմի անդամ է, ինստիտուտի «Համաշխարհային պատմություն» մասնագիտության գծով թեկնածուական ու դոկտորական ատենախոսությունների պաշտպանության գիտական խորհրդի նախագահի տեղակալն է, նաև ՀՀ տարբեր գիտական կենտրոնների և ուսումնական հաստատությունների գիտական խորհուրդների անդամ։

1992 թվականին Վահան Բայբուրդյանը նշանակվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Վեց տարի անընդմեջ Իրանում վարելով դեսպանի պաշտոնը՝ Վ. Բայբուրդյանին շնորհվել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։ Իրանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելուց հետո վերադառնալով հայրենիք, Վ. Բայբուրդյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական։

Գիտական հետազոտություններ

Վահան Բայբուրդյանը մի շարք մեծածավալ մենագրությունների և հոդվածների հեղինակ է։ Լայն է նրա գիտական հետաքրքրությունների շրջանակը. Իրանի և առհասարակ Մերձավոր ու Միջին Արևելքի երկրների պատմություն, հայագիտություն, մասնավորապես հայ ժողովրդի և Հայկական հարցի պատմություն, հայ գաղթօջախների պատմություն, հայ առևտրական կապիտալի պատմություն, հայ-իրանական պատմական և միջպետական հարաբերություններ, քրդագիտություն, հայ-քրդական հարաբերություններ, միջազգային հարաբերություններ, քաղաքականություն և այլն։

1969 թվականին ռուսերեն լույս տեսավ Վահան Բայբուրդյանի «Նոր Ջուղայի հայ գաղթօջախը XVII դարում (Նոր Ջուղայի դերը իրանա-եվրոպական քաղաքական և տնտեսական հարաբերություններում)» մենագրությունը։

Վահան Բայբուրդյանը շարադրել է «Հայ ժողովրդի պատմություն» ակադեմիական բազմահատորյակի (1972 թ.) և Հայկական սովետական հանրագիտարանի Նոր Ջուղային և Իրանի հայ գաղթօջախներին նվիրված բաժինները։

2007 թվականին Բայբուրդյանը հրատարակել է «Նոր Ջուղա» մենագրությունը։ Նա բացահայտել է Իրանի հայ գաղթօջախների խաղացած դերը հայ քաղաքական մտքի ձևավորման ու ազգային-ազատագրական գաղափարների վերելքի գործում, համոզիչ փաստերով ցույց է տվել, որ ուշ միջնադարում և պատմության նոր դարաշրջանում հայերն իրենց կարևոր ավանդն են ունեցել Արևելքի ու Արևմուտքի քաղաքակրթությունների և մշակույթների շփման գործում։ Զարգացվում է նաև այն թեզը, որ պատմական ճակատագրի բերումով ապրելով օտար միջավայրում, իրանահայությունը կարևոր դեր է խաղացել մայր հայրենիքի տնտեսական ու քաղաքական կյանքում, իսկ Նոր Ջուղան ամբողջ XVII դարի ընթացքում եղել է հայ մտավոր և տնտեսական կյանքի ամենաաչքի ընկնող կենտրոնը։

Վահան Բայբուրդյանի գիտական հետաքրքրությունների մշտական առարկան է հանդիսացել նաև հայ առևտրական կապիտալի պատմությունը։ Նա հրատարակել է մի շարք ուսումնասիրություններ։ Դեռևս 1960-ական թվականներին այդ խնդրի վերաբերյալ Բայբուրդյանը Մոսկվայում և Երևանում մի շարք հոդվածներ է հրապարակել, իսկ 1996 թվականին Թեհրանում հայերեն հրատարակվում է նրա «Համաշխարհային առևտուրը և իրանահայությունը XVII դարում» մեծածավալ մենագրությունը, որն անմիջապես թարգմանվում է պարսկերեն և նույն թվականին լույս տեսնում Թեհրանում։ Ավելի ուշ, 2004 թվականին Նյու Դելիում անգլերեն հրատարակվում է «Միջազգային առևտուրը և հայ վաճառականները XVII դարում» մենագրությունը։

1974 թվականին Բայբուրդյանը հրատարակել է «Թուրք-իրանական հարաբերությունները 1900–1914 թթ.» մենագրությունը, որը նա ներկայացրել է որպես դոկտորական ատենախոսություն և հաջողությամբ պաշտպանել 1975 թվականին։ Այն թարգմանվել է պարսկերեն և «Թուրքիայի քաղաքականությունը Իրանի նկատմամբ XX դարի սկզբներին» վերնագրով 1989 թվականին լույս է տեսել Սպահանում՝ համառոտագրված տարբերակով։ Միաժամանակ աշխատության առանձին բաժիններ լույս են տեսել Ստամբուլի մամուլում՝ թուրքերեն։

1984 թվականին լույս է տեսել Վահան Բայբուրդյանի «Իրանը առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին և պատերազմի տարիներին» մենագրական ուսումնասիրությունը։ Իսկ 1999 թվականին հրատարակվել է «Իրանն այսօր» ծավալուն աշխատությունը, որտեղ լուսաբանվել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական, տնտեսական, ռազմական ու մշակութային կյանքի բազմապիսի խնդիրները։ 2005 թվականին լույս է տեսել Բայբուրդյանի Իրանի պատմություն (հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը) աշխատությունը, որը շահել է «Հայ օգնության ֆոնդի» (ԱՄՆ) դրամաշնորհը։ 2006 թվականին լույս է տեսել այդ աշխատության երկրորդ լրամշակված հրատարակությունը։

Վահան Բայբուրդյանը քուրդ ժողովրդի պատմության և հատկապես հայ-քրդական հարաբերությունների բնագավառում ճանաչված մասնագետ է։ Այդ թեմայով գրել է մենագրություններ՝ «Հայ-քրդական հարաբերությունները Օսմանյան կայսրությունում XIX դարում և XX դարի սկզբին» (Երևան, 1989 թ.) և «Քրդերը, Հայկական հարցը և հայ-քրդական հարաբերությունները պատմության լույսի ներքո» (Երևան, 2008 թ.)։

Պարգևներ

  • Մովսես Խորենացու մեդալ (2015)
  • Ֆրիտյոֆ Նանսենի հուշամեդալ
  • ԵՊՀ ոսկե մեդալ և պատվոգիր
  • Համաշխարհային հայկական կոնգրեսի հատուկ դիպլոմ
  • Ռուսաստանի հայերի միության հատուկ դիպլոմ
  • ՀՀ Սփյուռքի նախարարության հատուկ դիպլոմ
  • ՀՀ ԳԱԱ հատուկ դիպլոմ
  • Ռուսաստանի հայերի միության մեդալ
  • Իրանի Իսլամական Հանրապետության «Հեղափոխության արշալույսը» ոսկե մեդալ
  • ՀՀ արտաքին գործերի նախարարություն հուշամեդալ «ՀՀ դիվանագիտության ասպարեզում ունեցած ակնառու ձեռքբերումների համար»
  • «Մանկավարժական համալսարան» մեդալ

Երկեր

  • Օսմանյան կայսրության պատմություն, Մենագրություն, ԵՊՀ հրատ., Երևան, 2011թ., 716 էջ
  • Քրդերը, Հայկական հարցը և հայ-քրդական հարաբերությունները պատմության լույսի ներքո, Մենագրություն, ՀՀ ԳԱԱ հրատ., Երևան, 2008, 421 էջ
  • Նոր Ջուղա | Մենագրություն, ՀՀ ԳԱԱ հրատ., Երևան, 2007, 152 էջ
  • Իրանի պատմություն (հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը), Մենագրություն, ՀՀ ԳԱԱ հրատ., Երևան, 2005, 783 էջ
  • International Trade and the Armenian Merchants in the Seventeenth Century, New Delhi, 2004, 261 p.
  • The Kurds, the Armenian Question, and the History of Armenian-Kurdish Relations, Ottawa, 2013, 418 p.

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

  • Գեղամ Պետրոսյան «Վաստակաշատ գիտնականը և դիվանագետը» (Վահան Բայբուրդյանի ծննդյան 75-ամյակի առթիվ), պատմաբանասիրական հանդես № 1, 2009, էջ 267-272
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Vahan Bayburdyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Vahan Bayburdyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes