Vagharshak Gamoyan
Quick Facts
Biography
Վաղարշակ Բաղդասարի Գամոյան (1937, Մեծ Մասրիկ, Գեղարքունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ - 1999, Մեծ Մասրիկ, Գեղարքունիքի մարզ, Հայաստան), հայ երկրաֆիզիկոս: Երկրաբանական գիտությունների դոկտոր (1990):
Կենսագրություն
Վաղարշակ Գամոյանը ծնվել է 1937 թվականին Մեծ Մազրա (այժմ՝ Մեծ Մասրիկ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում) գյուղում: 1966 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1966 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Երկրաֆիզիկայի և ճարտարագիտության սեյսմոլոգիայի ինստիտուտի հանքային երկրաֆիզիկայի բաժնում:
Աշխատանքները վերաբերում են բնական էլեկտրական դաշտերի և թափառող հոսանքների կիրառմամբ ընդգետնյա փորվածքներում հանքերի որոնման, դրանց գնահատման, ծագումնաբանության հարցերին: Գամոյանի մշակած մեթոդների շնորհիվ հետախուզվել են Սոթքի և Մեղրաձորի ոսկու, Ալավերդու և Շամլուղի պղնձի, Ախթալայի բազմամետաղային և այլ հանքավայրեր:
Մահացել է 1999 թվականին, Մեծ Մասրիկում:
Երկեր
- Ընդգետնյա էլեկտրահետախուզությունը Հայաստանի մետաղային հանքավայրերում, Երևան, 1980 (համահեղինակ):
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 259: