Torosyan Hovhannes
Quick Facts
Biography
- Անվան այլ կիրառումների համար տես՝ Հովհաննես Թորոսյան (այլ կիրառումներ)
Հովհաննես Վարդապետ Թորոսյան (հունվարի 28, 1864({{padleft:1864|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:28|2|0}}), Պարտիզակ - հուլիսի 8, 1940({{padleft:1940|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:8|2|0}}), Ազոլո, Province of Treviso, Վենետո, Իտալիա), հայ բանասեր, պատմաբան, խմբագիր, թարգմանիչ: Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ (1880):
Կենսագրություն
Հովհաննես Թորոսյանը ծնվել է 1864 թվականին Պարտիզակում: Սովորել է Վենետիկի Մխիթարյանների Սուրբ Ղազար վանքում: 1889-1990 և 1896-1998 թվականներին եղել է «Բազմավեպ» հանդեսի խմբագիրը: Մի շարք կրթական պաշտոններ է զբաղեցրել Սուրբ Ղազարի վանքում, Վենետիկի Մուրատ-Ռափայելյան, Փարիզի Մուրադյան, Պոլսի Մխիթարյան վարժարաններում: Ծավալել է գրական-բանասիրական գործունեություն: Աշխատակցել է «Բազմավեպին» և այլ պարբերականների:
Աշխատություններ
Առանձին գրքերով լույս տեսած աշխատություններն են՝
- «Միքայել Փորթուգալ փաշա» (Վենետիկ, 1898)
- «Վարք Մխիթար աբբայի» (Վենետիկ, 1901, 2-րդ հրատարակություն` 1933)
1891 թվականին Վենետիկում լույս է տեսել «Ընտիր հայկազունք» պատկերազարդ ժողովածուն, որը հետագայում վերահրատարակվել է: «Բազմավեպի» էջերում հետազոտություններ է կատարել Եզնիկի, Անանիա Շիրակացու, Ներսես Լամբրոնացու մասին:
Կատարել է թարգմանություններ: Հայերեն է թարգմանել իտալերենից, գերմաներենից:
- Գելցերի «Հետազոտություն հայ դիցաբանության», «Փավստոս Բյուզանդ»
- Էդմոնդե դե Ամիչիսի «Հուշք Լոնտրայի»
- Պ. Հ. Բորտոյի «Անթառամ տրապիզոնցի»