Tigran Nikoghosyan
Quick Facts
Biography
Տիգրան Վոլոդյայի Նիկողոսյան (1955, հունվարի 30, գյուղ Սարուխան, Գեղարքունիքի մարզ), հայ խմբագիր, հրապարակախոս, արձակագիր։ Հայաստանի գրողների միության անդամ (2002)։ ՀՀ վաստակավոր լրագրող (2011)
Կենսագրություն
1987 թվականին ավարտել է Հայաստանի պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետը։ 1987-1988 թվականներին եղել է «Դպրություն» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ, 1994-1999 թվականներին՝ «Հայաստան» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ, 1999 թվականից՝ գլխավոր խմբագիր։ 1992 թվականից միաժամանակ դասախոսել է Երևանի Հրաչյա Աճառյան համալսարանում։
2004 թվականից Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ է, Հայաստանի ժուռնալիստների միության և Ռազմածովագիրների միջազգային ընկերակցության անդամ։
Նրա ստեղծագործությունները տպագրվել են ԱՄՆ-ում, Լիբանանում, Հարավսլավիայում։ Հեղինակ է շուրջ 15 գրքի։
Պարգևներ, մրցանակներ
- Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ (2015)
- ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» մեդալ (2015)
- «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակաբաշխության մրցանակ (2010)
- Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրող (2011)
- Ֆրիտյոֆ Նանսեն միջագգային հիմնադրամի ոսկե հուշամեդալ (2004)
- «Ինձ տուր քո ցավը» ժողովածուն արժանացել է ՀԳՄ Սիմոն Սիմոնյանի անվան մրցանակի (1998)
- «Ճակատագիր» հրապարակախոսական շարքի համար արժանացել է Հայաստանի ժուռնալիստների միության մրցանակի (1985)
- ՀՀ ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ
- ՀՀ ազգային գրադարանի «Հակոբ Մեղապարտ» մեդալ
- Արմավիրի մարզպետարանի ոսկե մեդալ
Երկեր
- «Մարիամ Իշխանուհի» (գեղարվեստական, վավերագրական էսսե), Երևան, 2012։
- «Յոթ զրույց ամենակարևորի մասին», Երևան, 2010:
- «Մեր կյանքի ժամանակը» (հրապարակախոսություն), Երևան, 2007։
- «Պատմություն հին ու նոր օրերի», Երևան, 2006։
- «Ճակատագրի ճամփաներով», Երևան, 2006։
- «Քեզ հետ և առանց քեզ», Երևան, 2000:
- «Նորագավիթ», Երևան, 1999:
- «Ինձ տուր քո ցավը» (1998, ՀԳՄ Սիմոն Սիմոնյանի անվան մրցանակ)։
- «Կանաչ առու», Երևան, 1997:
- «Հայրեր և որդիներ», Երևան, 1996: