Tigran Karapetyan
Quick Facts
Biography
- Անվան այլ կիրառումների համար տես՝ Տիգրան Կարապետյան (այլ կիրառումներ)
Տիգրան Արշակի Կարապետյան (1922, օգոստոսի 14, Նոր Բայազետ (այժմ՝ Գավառ) - 1990, մայիսի 5, Երևան), հայ թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու (1961), խմբագիր: ԽՍՀՄ գրողների միության անդամ 1970 թվականից:
1941 թվականին ավարտել է Մելիտոպոլի օդաչուական ուսումնարանը և որպես օդաչու ծառայել բանակում: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: 1950 թվականին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը: Դասախոսել է Հայկական թատերական ընկերությունում: 1955-1966-ին ՀԽՍՀ ԳԱ հրատարակչությունում եղել է ավագ, ապա գլխավոր խմբագիր, 1966-1978-ին՝ ավագ գիտաշխատող ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում: 1978 թվականից աշխատում է ՀՍՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող: 1961 թվականին «Վրաց գրական միտքը Հայաստանի և հայերի մասին» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան:
Պարգևատրվել է Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշանով:
Օգտագործել է Տ. Բունաթյան, Տ. Բունիաթյան ծածկանունները :
Երկեր
- Վրաց գրական միտքը Հայաստանի և հայերի մասին, Ե., 1962, 163 էջ:
- Թումանյանը և Վրաստանը, Ե., 1964, 58 էջ:
- Լուսավոր հայացքով, Ե., «Հայաստան», 1969, 209 էջ:
- Գաբրիել Սունդուկյանը և Վրաստանը, Ե., «Հայաստան», 1976, 106 էջ:
- Անոսկոր հավերը (երգիծական պատմվածքների ժողովածու), Ե., «Հայաստան», 1976, 66 էջ:
Թարգմանություններ (ռուսերենից և վրացերենից)
- Կոնստանտին Պաուստովսկի, Սպիտակ ծիածան, Ե., «Հայաստան», 1965, 226 էջ:
- Էլիզբար Ջեդգինիձե, Գարունը վաղ սկսվեց (վեպ), Ե., «Հայաստան», 1968, 311:
- Մերլ Ռոբեր, Կղզին, Ե., «Հայաստան», 1978, 508 էջ:
- Նորբերտ Ֆրիդ, Կայսրուհին, վեպ Շառլոտա Մեքսիկացու մասին, Ե., «Սովետական գրող», 1982, 512 էջ: