peoplepill id: temur-chkheidze-1
TC
Georgia Russia
1 views today
1 views this week
Temur Chkheidze
Georgian actor

Temur Chkheidze

The basics

Quick Facts

Intro
Georgian actor
Gender
Male
Place of birth
Tbilisi, Georgia
Age
80 years
The details (from wikipedia)

Biography

Թեմուր Նոդարի Չխեիձե (վրաց.՝ თემურ ნოდარის ძე ჩხეიძე, ծնվել է՝ 18 նոյեմբերի, 1943, Թբիլիսի, ԽՍՀՄ), վրացի խորհրդային թատերական ռեժիսոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ (1994), Լենինի մրցանակի դափնեկիր (1986)։

Կենսագրություն

Թեմուր Չխեիձեն ծնվել է 1943 թվականի նոյեմբերի 18-ին Թբիլիսիում։ Ավարտել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտը (Դիմիտրի Ալեքսիձեի ինստիտուտ)։ 1965-1967 թվականներին որպես ռեժիսոր աշխատել է Զաուգդիդիի Շալվա Դադիանիի անվան դրամատիկական թատրոնում, իսկ 1967—1970 թվականներին աշխատել է Թբիլիսիի պատանի հանդիսատեսի թատրոնում։ 1970-1980 թվականներին աշխատել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան ակադեմիական թատրոնում։

1991 թվականից համագործակցել է Գ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոնի հետ, բայց երկար ժամանակ մերժում էր գլխավոր ռեժիսորի պաշտոնն զբաղեցնելու առաջարկը։ Ավելի ուշ Չխեիձեն ասել է. «Ես գիտեի. ինչ էլ այդտեղ անես, միշտ ավելի վատ կլինի, քան Գ. Տովստոգոնովի օրոք էր: Բայց նա չկա, և ընդհանրապես, տովստոնոգովներ ծնվում են չափազանց հազվադեպ: Իսկ կյանքը շարունակվում է, և ես, հիանալով այն թատրոնով, որ եղել է երբևէ, չեմ բեմադրում այնպես, ինչպես Տովստոգանովը»։ Այնուամենայնիվ, 2004 թվականին Չխեիձեն զիջեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Կիրիլ Լավրովի երկարամյա հորդորներին և նշանակվեց Գ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոնի ռեժիսոր։ Լավրովի մահից հետո՝ 2007 թվականին, Չխեիձեն դարձավ թատրոնի գեղարվեստական ղեկավար։

Վերջին տարիներին քննադատները գրում էին Մեծ դրամատիկական թատրոնում առաջացած լճացման մասին, և 2013 թվականի փետրվարի 19-ին Չխեիձեն հրաժարական տվեց։ Իր հրաժարականի պատճառները նա բացատրեց մարտի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ. «Այժմ, հավանաբար, եկել է ժամանակը, երբ Մեծ դրամատիկական թատրոնին անհրաժեշտ են փոփոխություններ, որոնք ես անձամբ չեմ կարող կատարել: Շատերն ինձ համարում են հետադիմական, սակայն դա իմ սկզբունքային ուղին էր՝ պահպանել Տովստոգանովի ժառանգությունը: Համոզված եմ, որ կանցնեն ոչ լրիվ 10 տարիներ, և դասական արվեստը նորից պետք կլինի ռուսական թատրոնին: Մի երիտասարդ մարդ ասել է ինձ, թե իմ ներկայացումները ժամանակավրեպ են: Ես երախտապարտ եմ նրան ազնվության համար»։

Պարգներ

  • «Պատվո նշան» շքանշան (14 փետրվարի, 2009 թվական) — հայրենական թատերական արվեստի զարգացման մեջ ունեցած մեծ ներդրման ու երկարամյա ստեղծագործական գործունեության համար
  • Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ — (12 փետրվարի, 1994 թվական) — թատերական արվեստում ունեցած մեծ ներդրման համար
  • ՌԴ մշակույթի նախարարության «Ռուսական մշակույթում ունեցած ներդրման համար» կրծքանշան (29 մարտի, 2013)
  • Լենինի մրցանակ (1986 թվական)
  • Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1981 թվական)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Menu Temur Chkheidze

Basics

Introduction

Կենսագրություն

Պարգներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Lists

Also Viewed

Lists
Temur Chkheidze is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Temur Chkheidze
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes