Telman Mayilyan
Quick Facts
Biography
Թելման Սեդրակի Մայիլյան (հունվարի 6, 1937, Բերքաբեր գյուղ, Տավուշի մարզ, Հայաստան), արձակագիր, թարգմանիչ, ՀԳՄ և ՀԺՄ անդամ։
Կենսագրություն
Թելման Մայիլյանը ծնվել է 1937 թվականի հունվարի 6-ին՝ Տավուշի մարզի Բեքաբեր գյուղում։ Սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է «Գիտելիք», գրքասերների ընկերություններում և շրջթերթում։ Ղեկավարել է Իջևանի Տարաս Շևչենկոյի անվան գրական միավորումը, մարզային ուկրաինական համայնքը։ Նա նաև հիմնադրել է «Գրական Իջևան» թերթը։
2004 թվականից Թելման Մայիլյանը Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) անդամ է։ Նա անդամակցում է նաև Հայաստանի ժուռնալիստների միությանը (ՀԺՄ)։
Ստեղծագործություններ
Թելման Մայիլյանի ստեղծագործությունները և թարգմանությունները տպագրվել են հանրապետական և արտերկրյա թերթերում, հանդեսներում, դասագրքերում։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, բուլղարերեն և էստոներեն։ Թելմանի թարգմանության շնորհիվ են հայ ընթերցողները ծանոթացել ուկրաինացի գրողներ Տարաս Շևչենկոյի ու Իվան Ֆրանկոյի ստեղծագործություններին։
Թելման Մայիլյանը հրատարակել է շուրջ 15 գիրք։ 1976 և 2004 թվականներին հատարակվել են նրա «Գրիբոյեդովը և Հայաստանը» պատմական ակնարկը, իսկ 1990 թվականին՝ «Երազների հովիտ» գիրքը։
1994 թվականին հրատարակվել է «Հեռացող կարոտ» գիրքը, իսկ 1998 թվականին՝ «Արյան կանչը» բանաստեղծությունների ժողովածուն։
2004 թվականին լույս է տեսել Թելման Մայիլյանի «Հայրենականչ» գիրքը։
Ծանոթագրություններ
- ↑ http://nla.am/old/arm/doc/HISHARJAN%20TARETVER%202012.pdf
- ↑ «AV Production - Թելման Մայիլյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-11-02
- ↑ «ԹԵԼՄԱՆ ՄԱՅԻԼՅԱՆ « Հայաստանի Գրողների Միություն»։ Վերցված է 2019-11-02