peoplepill id: tatevik-avakyan
TA
Russia Armenia
1 views today
1 views this week
Tatevik Avakyan
��այ մանկաբարձ-գինեկոլոգ, հյուսվածքաբան

Tatevik Avakyan

The basics

Quick Facts

Intro
��այ մանկաբարձ-գինեկոլոգ, հյուսվածքաբան
Work field
Gender
Female
Place of birth
Yerevan, Armenia
Age
53 years
The details (from wikipedia)

Biography

Տաթևիկ Գետևոնի Ավագյան (դեկտեմբերի 22, 1971(1971-12-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկաբարձ-գինեկոլոգ, հյուսվածքաբան: Բժշկական գիտությունների դոկտոր (2005), պրոֆեսոր (2011):

Կենսագրություն

Տաթևիկ Ավագյանը ծնվել է 1971 թվականի դեկտեմբերի 22-ին, Երևանում: 1979-1989 թվականներին սովորել է Երևանի Կրուպսկայայի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցում, 1989-1995 թվականներին՝ Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում: 1995-1999 թվականներին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում կլինիկական օրդինատուրա է անցել «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» մասնագիտությամբ:

Գործունեություն

1998-2000 թվականներին Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնում եղել է ավագ լաբորանտ, 2000-2001 թվականներին՝ նույն համալսարանի հյուսվածաբանության ամբիոնի ավագ լաբորանտ, 2001-2005 թվականներին՝ հյուսվածաբանության ամբիոնի ասիստենտ, 2005 թվականին՝ հյուսվածաբանության ամբիոնի դոցենտ, պրոֆեսոր: 2007-2010 թվականներին եղել է ԵՊԲՀ-ի ուսումնաարտադրական պրակտիկայի բաժնի պետ, 2008-2011 թվականներին՝ ԵՊԲՀ-ի 026-«Տեսական բժշկություն» մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար, 2011 թվականից՝ ԵՊԲՀ-ի 061-«Մանկաբարձություն և գինեկոլոգիա, ուռուցքաբանություն» մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար, 2011 թվականի սեպտեմբերի 1-ից՝ԵՊԲՀ-ի գիտական քարտուղար, 2012 թվականի դեկտեմբերից՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի քարտուղար:

Գիտական գործունեություն

2000 թվականին ԵՊԲՀ-ում պաշտպանել է թեկնածուական թեզ՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 2005 թվականին՝ դոկտորական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, 2011 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում:

Աշխատանքները վերաբերում են մայր-ընկերք-պտուղ համակարգի ուսումնասիրությանը՝ երկարատև ճնշման համախտանիշի (կրաշ-սինդրոմ) և հղիության տոքսիկոզի (հեստոզ) պայմաններում: Բազմաթիվ գիտական հոդվածների, 2 մենագրության, 1 գրքի և 1 ուսումնամեթոդական ձեռնարկի հեղինակ է:

Անդամակցություն

  • Երևանի պետական բժշկական համալսարանի առաջնային նյութի և մեթոդների ստուգման փորձագիտական հանձնաժողովի անդամ, 2006
  • ԵՊԲՀ որակավորման հանձնաժողովի անդամ, 2011
  • ԵՊԲՀ գիտակոորդինացիոն խորհրդի «Մանկաբարձություն և գինեկոլոգիա» փորձագիտական հանձնաժողովի անդամ, 2011
  • «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի անդամ, 2011

Պարգևներ

  • ԵՊԲՀ 90-ամյակի կապակցությամբ արծաթե մեդալ, 2011
  • «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալ (ՀՀ պաշտպանության նախարարություն), 2014

Երկեր

  • Պտղի ներարգանդային զարգացման ուշացման հիմնախնդիրները, Երևան, 2003:

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Tatevik Avakyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Tatevik Avakyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes