Suren Tovmasyan
Quick Facts
Biography
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրեն Թովմասյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներԹովմասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սուրեն Վարդանի Թովմասյան (1924, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1999, Սախալին, Սախալինի մարզ, Ռուսաստան), հայ երաժիշտ դուդուկահար, ՀՀ վաստակավոր արտիստ։ Մյուս կատարող Սուրեններից տարբերելու համար հաճախ անվանել են «Չորնի Սուրիկ»։
Կենսագրություն
Սուրեն Թովմասյանը ծնվել է 1924 թվականին Երևանում։ Որմնադիր հայրը սիում էր երաժշտություն և սրինգ էր նվագում։ Հորից սովորել է նվագել և արդեն 12 տարեկան հասակում նվագում էր վարպետ դուդուկահարների կողքին Հայաստանի ժողոգործիքների անսամբլիում (ղեկավար՝ Արամ Մերանգուլյան)։ Միաժամանակ սովորում էր և կատարաելագործվում։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, մի քանի անգամ վիրավորվել է։ Պատերազմի ավարտից հետո աշխատանքի է անցել Հայաստանի ժողովրդական երգի և պարի անսամբլում (ղեկավար՝ Թաթուլ Ալթունյան)։
Երևանի «Արևելյան երաժիշտների բյուրոյում» Սուրեն Թովմասյանը աշխատել է 25 տարի, որտեղ կրթել և դաստիարակել է շատ երիտասարդ կատարողների։
1974 թվականին մասնակցել է Սախալինում հայ երաժշտության օրերին։ 1979 թվականին «Մեր դուդուկի հորովելը. համերգի ժամանակ Սուրեն Թովմասյանը աչքի է ընկել առանձնահատուկ կատարումներով։ Ռադիոյի և հեռուստատեսության ֆոնդում ունի բազմաթիվ ձայնագրություններ։ Արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչման։