peoplepill id: suren-karakhanyan
SK
Russia Armenia
1 views today
1 views this week
Suren Karakhanyan
��իմիկոս-տեխնոլոգ

Suren Karakhanyan

The basics

Quick Facts

Intro
��իմիկոս-տեխնոլոգ
Work field
Gender
Male
Place of death
Yerevan, Armenia
Age
72 years
The details (from wikipedia)

Biography

Սուրեն Սմբատի Կարախանյան (սեպտեմբերի 15, 1930(1930-09-15) - փետրվարի 9, 2003(2003-02-09), Երևան, Հայաստան), քիմիկոս-տեխնոլոգ: Տեխնիկական գիտությունների դոկտոր (1997): ՌԴ բնական (1998), Բնության և հասարակության մասին միջազգային (1998) ԳԱ-ների հայկական մասնաճյուղի անդամ և պատվավոր պրոֆեսոր, ՌԴ բնական ԳԱ հայկական մասնաճյուղի փոխնախագահ (1998-2003), ՌԴ բժշկատեխնիկական ԳԱ անդամ (2001):

Կենսագրություն

Սուրեն Կարախանյանը ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 15-ին, Ուլյան-Նորաշեն (Նախիջևան) գյուղում: 1959 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1959 թվականից աշխատել է Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտում, 1968-1975 թվականներին եղել է նույն ինստիտուտի փորձնական գործարանի գլխավոր ճարտարագետ, արդյունաբերական թափոնների վնասազերծման լաբորատորիայի վարիչ, 1975-2003 թվականներին՝ նույն ինստիտուտի և փորձնական գործարանի տնօրեն: 1982-1995 թվականներին միաժամանակ դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում:

Մշակել և Քանաքեռի ալյումինի գործարանի էլեկտրոլիզի արտադրամասում արդյունաբերական մասշտաբներով փորձարկել է ֆտորաջրածնի կլանման նոր եղանակ: Այս աշխատանքների (Հ. Օ. Գրիգորյանի հետ) հիման վրա շահագործման է հանձնվել Գոմելի (Բելառուս) քիմիական գործարանի ֆոսֆոգիպսի չորացման և հատիկավորման արտադրամասը: Առաջարկել է տուֆային թափոններն օգտագործել որպես ջրախառնիկ հավելույթներ՝ արտադրանքի ամրությունը մեծացնելու համար: Ցեմենտային փոշու օգտահանման աշխատանքները ներդրվել են Գուլկևիչ քաղաքի (ՌԴ Կրասնոդարի մարզ) սիլիկատային աղյուսի և Շանդունի (Չինաստան) ցեմենտի գործարաններում:

Կարախանյանը մշակել է Երևանի աղի հանքից «էքստրա» աղի ստացման սխեման, իրականացրել ոսկի պարունակող աղքատ հանքերից ոսկու լրիվ կորզումը և արժեքավոր սիլիկատների ստացումը:

Պարգևներ

  • ԽՍՀՄ և ՀԽՍՀ ԺՏՆՑ արծաթե մեդալներ (1987):
  • Վ. Հ. Համբարձումյանի մրցանակ (1995):

Մահ

Մահացել է 2003 թվականի փետրվարի 9-ին, Երևանում:

Ծանոթագրություններ

  1. www.raen.am http://www.raen.am/members/k5.html։ Վերցված է 2019-07-13 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 542:
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Suren Karakhanyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Suren Karakhanyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes