Suren Hamzoyan
Quick Facts
Biography
Սուրեն Արշակի Համզոյան, ( ծն. 1915 թվական սեպտեմբերի 10, Մարտունու շրջանի Խերխան գյուղ, վախճանվել՝ 1981 թվական ապրիլի 28, Ստեփանակերտ ), ԽՍՀՄ վաստակավոր արտիստ և դերասան, կինոյի և ԼՂՀ թատրոնի մեծ կատակերգու ։
Կենսագրություն
Սուրեն Համզոյանը ծնվել է Խերխանում 1915 թվականին։ Հայրը՝ Արշակը հողազուրկ, չքավոր գյուղացի էր, իսկ մայրը՝ Հեղինեն, հացթուխ։
1924 թվականին, երբ նա ինը տարեկան էր, սկսեց հաճախել հարևան Ծովատեղ գյուղի դպրոցը, քանի որ գյուղում դպրոց չկար։ Ծովատեղում նրա ուսուցիչն էր Սերգեյ վարժապետը։ Սուրենն ավարտելով յոթերորդ դասարանը՝ ընդունվեց Շուշիի բանֆակը։ 1935 թվականի օգոստոսին ընդունվում է Բաքվի թատերական ուսումնարան` միաժամանակ աշխատելով հայկական պետական թատրոնում` որպես դերասան: Ավարտելով թատերական ուսումնարանը և Բաքվի հայկական թատրոնում մկրտվելով որպես կատակերգու դերասան` Սուրեն Համզոյանը 1939 թվականին վերադառնում է Շուշի և աշխատանքի մտնում նորաստեղծ կոլխոզ-սովխոզային պետական շրջիկ թատրոնում:
Սուրենը մասնակցել է համաշխարհային մեծ պատերազմին: 1942 թվականին Մոսկվայի տակ մղված պատերազմական գոտում ծանր վիրավորվում ու զորացրվում է:
Հետագա տարիներին նա վերադառնում է հայրենիք` Ստեփանակերտ, որտեղ շարունակում է իր դերասանական արվեստը: Ստեփանակերտի թատրոնի բեմում դերասանը 150 ավելի կոմիկական և բնութագրական կերպարներ է անձնավորել:
Համզոյանը 25 տարուց ավելի հանրապետական ռադիոյի ամենամսյա «Մախաթ» հաղորդման հաղորդավարն է եղել: Նա առաջին մարդն էր, ով փորձեց կազմել Ստեփանակերտի թատրոնի տարեգրությունը, գրի առնել նրա պատմությունը:
Ֆիլմագրություն
- «Թեհրան» - Զաբի
- «Նամուս» - Ծիպլի Ծատուր
- «Պաղտասար աղբար» - Փայլակ
- «Հողի լեզուն» - Զուռնա Խաչի
- «Ծաղկասար» - Շմոլ
- «Պեպո» - Գիքո
- «Անմեղ մեղավորներ» - Շմագա
- «Չար ոգի» - Ոսկան
- «Պահանջվում է ստախոս» - Վրասիդաս
- « Շահ Նամե» -
- «Ո՞ւմ հետ ես դու» - Մակիչ ապեր
- «Գլխի գինն է հիսուն միլիոն» - Ղազար
- «Ինչպես մեծացար, որդիս» - Բարսեղ ապեր
- «Քանի դեռ սայլը շուռ չի եկել» - Ագաբոն
- «Մայրը»
- «Կամո»
Աղբյուրներ
- «Լուսարար» թերթ էջ՝ 7, 2008 թվական փետրվարի 16՝ «Ապրեց զվարթ արվեստով՝ մարդկանց ապրեցնելու համար». հեղինակ՝ Մելանյա Միլոնյան:
- «Լուսարար» թերթ էջ՝ 5, 2015 թվական սեպտեմբերի 10՝ «Բարի ժպիտի և զվարթ ծիծաղի վարպետը». հեղինակ՝ Կարինե Ալավերդյան: