Stepan Kartchikyan
Quick Facts
Biography
Ստեփան Հովհաննեսի Կարճիկյան (սեպտեմբերի 23 (հոկտեմբերի 5), 1890, Վաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 27, 1965(1965-11-27), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային նյարդախտաբան, բժշկական ծառայության գեներալ-մայոր (1949), բժշկական գիտությունների[դոկտոր (1938), պրոֆեսոր (1939)։
Կենսագրություն
1915 թվականին ավարտել է Պետրոգրադի ռազմաբժշկական ակադեմիան։ 1918 թվականից՝ Լենինգրադի ռազմաբժշկական ակադեմիայի նյարդային հիվանդությունների ամբիոնի դասախոս, 1948 թվականից 1962 թվականը՝ ամբիոնի վարիչ։ Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին, Խորհրդա-ֆիննական և Երկրորդ համաշխարհային պատերազմներին։ 1941 թվականին նշանակվել է Լենինգրադի, 1948 թվականին՝ խորհրդային բանակի գլխավոր նյարդախտաբան։ Կարճիկյանի գիտական աշխատությունները նվիրված են ռազմական նյարդախտաբանության, հատկապես կենտրոնական ու ծայրամասային նյարդային համակարգերի վնասվածքների (դասակարգել է գլխուղեղի վնասվածքները), նևրոզների, գլխուղեղի արյունատար անոթների հիվանդությունների և էպիլեպսիայի բուժման հարցերին։
Պարգևներ
Պարգևատրվել է Լենինի և Կարմիր դրոշի երկու շքանշաններով։