Stalina Asryan
Quick Facts
Biography
Ստալինա Խորենի Ասրյան (սեպտեմբերի 11, 1973, Բաքու- մարտի 20, 1993, Հակոբ Կամար գյուղ Մարտակերտի շրջան), բուժքույր, արցախյան պատերազմի մասնակից։
Կենսագրություն
Ստալինա Ասրյանը ծնվել է 1973 թվականի սեպտեմբերի 11-ին, Բաքու քաղաքում։ 1980 թվականին ընդունվել է միջնակարգ դպրոց։ 8-րդ դասարանից կրթությունը շարունակել է հաշվիչ մեքենաների ուսումնարանում: 1992 թվականին ընդգրկվել է Սամվել Հարությունյանի պաշտպանական գումարտակի կազմում՝ որպես բուժքույր։ Գումարտակի կազմում մասնակցել է մի Դրմբոն, Չլդոոն, Ջանյաթաղ, Մաղավուզ, Չափար գյուղերի ինքնապաշտպանական և Շուշիի, Լաչինի շրջանների ազատագրման մարտական գործողություններին։ 1992 թվականի հոկտեմբերի 17-ին Կճողուտ գյուղի ազատագրման ժամանակ ծանր վիրավորվել է, ապաքինվելուց հետո նորից շարք է վերադարձել։ Զոհվել է 1993 թվականի մարտի 20-ին Հակոբ Կամարի գյուղի ազատագրման ժամանակ։ Հուղարկավորվել է Ստեփանակերտի հուշահամալիրում։
Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» և «Մայրական երախտագիտություն` Արցախի քաջորդիներին» մեդալներով:
Ամեն տարի Ստեփանակերտ քաղաքում տեղի է ունենում շախմատի հուշամրցաշար՝ նվիրված Ստալինա Ասրյանի հիշատակին։
Ծանոթագրություններ
- ↑ One Studio։ «Բոլոր ժամանակների հայ ազգային հերոսները (Photo)»։ www.slaq.am։ Վերցված է 2019-03-10
- ↑ «Շախմատի հուշամրցաշար՝ նվիրված արցախյան ազատամարտի մասնակից Ստալինա Ասրյանին | Արցախի Հանրային Հեռուստառադիո»։ www.artsakh.tv։ Վերցված է 2019-03-10
- ↑ «Շախմատի հուշամրցաշար`նվիրված ազատամարտիկ Ստալինա Ասրյանին | Արցախի Հանրային Հեռուստառադիո»։ www.artsakh.tv։ Վերցված է 2019-03-10
Աղբյուրներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |