Spartak Seyranyan
Quick Facts
Biography
Սպարտակ Արմենակի Սեյրանյան (1963, մայիսի 23, Սալդա, Ախալքալաք), քաղաքական-հասարակական գործիչ։
Կենսագրություն
1986 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, ստացել պատմաբանի, պատմության և հասարակագիտության ուսուցչի որակավորում։ 1980-1981 թթ. աշխատել է «Երազ» գործարանում,1986-1989 թթ.՝ Հայաստանի Ազգագրության պետական թանգարանի գիտաշխատող, 1993-1997 թթ.` «Ազգային հարցի եւ գենոցիդի ուսումնասիրման կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, 1997-2001 թթ.`«Հայոց աշխարհ» օրաթերթի լրագրող և փոխխմբագիր։ 2001-2006 թթ. աշխատել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում, 2004-2006 թթ.՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ «Երկիր» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր։
2006 թվականի հունիսի 14-ին ՀՀ ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ Եղել է ԱԺ պաշտպանություն, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՅԴ խմբակցության անդամ է, ՀՅԴ անդամ։ 2008 թ. հունիսի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար։
2009 թ. մայիսի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի պաշտոնից՝ իշխանական կոալիցիայից ՀՅԴ դուրս գալու կապակցությամբ։
Նախորդող Լևոն Մկրտչյան | ՀՀ կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյան 2 հունիսի 2008 - 12 մայիսի 2009 | Հաջորդող Արմեն Աշոտյան |