Souren Badalyan
Quick Facts
Biography
Սուրեն Արտաշեսի Բադալյան (1923, սեպտեմբերի 27, Թիֆլիս - 2005, հոկտեմբերի 31, Երևան), ճարտարապետ, ճարտարագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու (1991), ՀՃԱ թղթակից անդամ (1996)։ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1987)։
Կենսագրություն
Սուրեն Բադալյանը ծնվել է 1923 թվականին, Թիֆլիսում։ 1945 թվականին ավարտել է Թբիլիսիի վրացական ինդուստրիալ, 1949 թվականին՝ Վրաստանի պոլիտեխնիկական ինստիտուտները: 1959-1967 թվականներին աշխատել է Հայարդնախագիծ ինստիտուտում։ 1967-1972 թվականներին եղել է ՀՀ պետշինի նախագահի առաջին տեղակալը, 1972-1979 թվականներին՝ Շինարարության և ճարտարապետության հայկական ԳՀԻ տնօրենը, 1979 թվականից՝ լաբորատորիայի վարիչը։
Ստեղծել է հավաքովի միաձույլ հիմնակմախքով բազմահարկ շենքերի կոնստրուկտիվ նոր համակարգ («բադալյանական կոնստրուկցիաներ»)։ Նրա ճարտարապետական նախագծերով կառուցվել են Ռուսթավիի մետալուրգիական, ազոտային հանքային պարարտանյութերի, արհեստական մանրաթելի, Ձեստաֆոնի ֆեռոմիահալվածքի գործարանների մասնաշենքերը, տիտանի արտադրության գործարանը՝ Նովոտուլյան մետալուրգիական կոմբինատում (1956)։
1960-1962 թվականներին Բադալյանի նախաձեռնությամբ և նախագծերով Հայաստանում առաջին անգամ կառուցվել են հավաքովի միաձույլ երկաթբետոնե հիմնակմախքով բազմահարկ արտադրական շենքեր՝ Նոր Հաճնի ճշգրիտ տեխնիկական քարերի (1961) և Երևանի գործիքաշինական (1962) գործարանները, 1968 թվականից՝ տարածական հավաքովի միաձույլ շրջանակավոր հիմնակմախքով շուրջ 500 5-18-հարկանի բնակելի տներ Երևանում, 1988 թվականի երկրաշարժից հետո՝ 9 բալ ուժգնության երկրաշարժակայուն 14-հարկանի կետային հիմնակմախքով բնակելիներ՝ Երևանի 16-րդ թաղամասում և կենտրոնում: 1970-ական թվականներից «բադալյանական» բազմահարկեր կառուցվել են Բելցիում (Մոլդովա), Կիսլովոդսկում, Նազիկում, Վլադիկավկազում, Տաշքենդում, Եսենտուկիում և այլուր։ 1970 թվականին Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի շենքի (1966, համահեղինակ) համար արժանացել է ՀՀ Պետական մրցանակի:
Մրցանակներ
- ՀԽՍՀ Պետական մրցանակ
- Խորհրդային ճարտարապետության նվաճումների համամիութենական ստուգատեսների դափնեկիր, 1967, 1969
- ԽՍՀՄ ԺՏՆՑ արծաթե (1972) և ոսկե (1977) մեդալներ