Sophie Devoyan
Quick Facts
Biography
Սոֆի Արայի Դևոյան (հուլիսի 8, 1949({{padleft:1949|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:8|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), պարուհի, պարուսույց, դերասանուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1984)։
Կենսագրություն
1961-1967 թթ. սովորել է Երևանի պարարվեստի ուսումնարանի դասական պարի բաժնում։ 1967-1990 թթ.՝ Հայաստանի Պարի պետական անսամբլի պարուհի, մենակատար։ 1986 թվականից աշխատել է Պարի պետական համույթում՝ որպես պարուսույց։ Ելույթներ է ունեցել աշխարհի տարբեր երկրների բեմերում՝ Օլիմպիա, Գրանդ Օպերա, Մետրոպոլիտեն օպերա, Կարնեգի Հոլլ և այլն։ 1993 թվականին հիմնադրել է «Սոֆի Դևոյանի «Հոգու և պարի թատրոնը»»:
Մենապարեր
- «Սուսերով պարը»
- «Շալախո»
- «Ուզունդարա»
- «Ղարաբաղի եղնիկ»
- «Սայաթ-Նովա»
- «Ադրբեջանական»
- «Խաղողի պար»
- «Գնչուական»
- «Սյուիտ»
- «Չինար ես»
Ստեղծագործական ուղի
1999 թվականից «Պարի և հոգու թատրոն»ի հիմնադիր-ղեկավարն է։ Բեմադրել է մի քանի բեմադրություններ`
- «Կոմիտասը մեր աչքերով»
- «Ամարաս»
- «Ազնվության ակնթարթներ»
- «Ընդդիմություն»
- «Ազնավուրյան ակնթարթներ»
- «Ես հավատում եմ», սյուիտ նվիրված Փարաջանվին
Սոֆի Դևոյանի «Սամսարա» պարը՝ Լոզանի միջազգային փառատոնում արժանացել է բարձր գնահատականի։
1995 թվականին ստեղծել է նոր ոճ, որտեղ չկա զգեստ, դեմք, կան միայն ոտքեր և ձեռքեր։ Այդ ոճի մեջ արտացոլվում է հայկական մանրանկարչությունը և փիլիսոփայությունը։ 1994 թվականին ստեղծել է մշակույթի կենտրոն, որտեղ գործում են բազմաթիվ պարային խմբակներ, ինչպես նաև մանկական անսամբլներ։
Նկարահանվել է «Կամոյի վերջին սխրանքը» ֆիլմում։ 2009 թվականից համագործակցել է «Արմենիա» հեռուստաընկերության հետ, որտեղ խաղացել է մի քանի հեռուստասերիալներում` «Կյանքի գին 1, 2», «Վերադարձ», «Բախտաբեր»։
Հեռուստասերիալներ
- «Կյանքի գին 1, 2»
- «Վերադարձ»
- «Բախտաբեր»
- «Խաչվող հետքեր»
Պարգևներ, մրցանակներ
- 1984 ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
- 2009 Մովսես Խորենացու մեդալ