Sona Arustamyan
Quick Facts
Biography
Սոնա Մելսի Առուստամյան (1973, մարտի 20, Երևան), բալետի առաջատար մենապարուհի։ ՀՀ վաստակավոր արտիստ (2011)։
Կենսագրություն
1983-1991 թթ. սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում՝ ստանալով բալետի պարողի և պարուսույցի որակավորում։ 1991-1995 թթ. աշխատել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես բալետի մենապարուհի։ 1995-1997 թթ. եղել է Կրասնոդարի «Պրեմիեր» բալետային թատերախմբի մենապարուհի, որտեղ մենապարել է «Կարապի լիճ», «Ոսկե դարաշրջան», «Ժիզել», «Դոն Կիխոտ» և այլ դասական ու ժամանակակից բալետային ներկայացումներում։ 1997 թվականից Երևանի պարարվեստի ուսումնարանի դասական պարի պարուսույց է։ 1997 թվականից Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի առաջատար մենապարուհի։
Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Ռուսաստանում, Եգիպտոսում, Թուրքիայում, Սիրիայում, Բահրեյնում, Քաթարում, Արաբական Միացյալ Էմիրություններում և այլուր։
Խաղացանկ
- Ծաղկավաճառ, փողոցային պարուհի՝ «Դոն Կիխոտ», Լ. Մինկուս
- Ժիզել՝ «Ժիզել», Ադոլֆ Ադան
- Կիտրի՝ «Դոն Կիխոտ», Լյուդվիգ Մինկուս
- Գայանե՝ «Գայանե», Արամ Խաչատրյան
- Կարմեն՝ «Կարմեն-սյուիտ», Բիզե-Շեդրին
- «Շոպենիանա», Ֆրեդերիկ Շոպեն
- «Տանգո», Աստոր Պիացոլա
Փոքրիկ դերեր «Կարապի լիճ», «Շելկունչիկ», «Սառցե Թագուհի» և այլ բալետային ներկայացումներում։
Մրցանակներ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ (2008)
- ՀԱԹՄ կողմից «Տարվա լավագույն բալետային դերասան» մրցանակ (2001)
- Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ (2011)