Soghomon Balyan
Quick Facts
Biography
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սողոմոն Պողոսի Բալյան (մարտի 14, 1917(1917-03-14), Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մայիսի 15, 2002(2002-05-15), Երևան, Հայաստան), հայ խորհրդային աշխարհագրագետ, գեոմորֆոլոգ։ Աշխարհագրական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1969), ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան (1971)։
Կենսագրություն
Սողոմոն Բալյանը ծնվել է 1917 թվականին Ալեքսանդրապոլում՝ Ախալքալաքի Ալաստան գյուղից սերված Բալյանների ընտանիքում։ 1935 թվականին ավարտել է Ալեքսանդրապոլի միջնակարգ դպրոցը, 1940 թվականին՝ Երևանի պետական համալսարանի աշխարհա-երկրաբանական ֆակուլտետը և աշխատանքի է անցել Երևանի Նորագավթի միջնակարգ դպրոցում, որպես տնօրեն։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմի գործողություններին։
1945 թվականից Բալյանը գիտական աշխատանքի է անցել ՀԽՍՀ ԳԱ էկոնոմիկայի բնագավառում։ 1949 թվականին տեղափոխվել է երկրաբանության ինստիտուտ, պաշտպանել է թեկնածուական, 1967 թվականին՝ դոկտորական ատենախոսություն, 1968 թվականին ստացել պրոֆեսորի կոչում։ 1951 թվականից աշխատել է ԵՊՀ-ում, 1969-1997 թվականներին եղել է ԵՊՀ քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի հիմնադիր վարիչը։
Բալյանը հեղինակ է շուրջ 120 գիտական հոդվածների, քարտեզների, մենագրությունների։ Զբաղվել է Հայկական լեռնաշխարհի և դրան հարող շրջանների կառուցվածքային ու կիրառական գեոմորֆոլոգիայի հիդրոերկրաբանության հարցերով։ Նրա գիտական ուսումնասիրութունները նվիրված են ռեգիոնալ գեոմորֆոլոգիայի հարցերին, լավատակ ջրերի խնդրին, պլեյստոցենյան սառցապատումներին, հնէաշխարհագրությանը, նորագույն տեկտոնիկային, կիրառական գեոմորֆոլոգիային և գեոմորֆոլոգիական քարտեզագրմանը։ Նրա հետազոտությունների յուրատեսակ հանրագումարն է «Հայկական լեռնաշխարհի ու հարակից մարզերի կառուցվածքային գեոմորֆոլոգիան» (Երևան, 1969) աշխատությունը։ ԽՄԿԿ անդամ (1947)
Պարգևներ
- Ալեքսանդր Նևսկու շքանշան
- ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան, 1971
- «Կարմիր Աստղ» շքանշան
- «Պատվո նշան» շքանշան
Երկեր
- Бальян С. П. Структурная геоморфология Армянского нагорья и окаймляющих областей, 1969.