Soania Balassanian
Quick Facts
Biography
Սոնյա (Սոնիա) Պալասանյան (օրիորդական ազգանունը` Ամիրյան, անգլ.՝ Soania Balassanian, ապրիլի 8, 1942({{padleft:1942|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:8|2|0}}), Իրան), հայ արվեստագետ, բանաստեղծ: Բնակվում և ստեղծագործում է ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում և Երևանում:
Էդուարդ Պալասանյանի կինը:
Կենսագրություն
Սոնյա Պալասանյանը (Ամիրյան) ծնվել է 1942 թվականին Իրանի Արաք քաղաքում: 1967-1970 թվականներին սովորել է Ֆիլադելֆիայի գեղարվեստի ակադեմիայում, 1970 թվականին` Փենսիլվանիա համալսարանի միացյալ ծրագրում, 1978 թվականին` Նյու Յորքի Փրաթ ինստիտուտում: 1971-1972 թվականներին ազատ ուսումնասիրություններ է կատարել Նյու Յորքի գեղարվեստի թանգարանում:
1970-1979 թվականներին ընդմիջումներով նկարչություն է դասավանդել Իրանի ազգային, գեղարվեստի և Ֆարաբի համալսարաններում:
Ստեղծագործական ուղի
1990-ական թվականներին Պալասանյանը հանդես է եկել ինստալյացիա արվեստում, այնուհետև` վիդեոարտում: 1992 թվականից Հայաստանում նախաձեռնել և կազմակերպել է ժամանակակից արվեստի խմբական ցուցահանդեսներ, որոնց արդյունքում Երևանում ամուսնու հետ հիմնադրել են Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնը (ՆՓԱԿ):
Պալասանյանի նախաձեռնությամբ 1995 թվականին առաջին անգամ Հայաստանը ներկայացվել է համաշխարհային ժամանակակից արվեստի ցուցահանդես/ ստուգատեսում` «Վենետիկի Բիենալե»-ում:
Գրական գործունեություն
Որպես բանաստեղծ առաջին անգամ լույս է տեսել Իրանի «Նոր էջ» գրական խմբակցության թիվ 18 ժողովածուում 1975 թվականին։ Պալասանյանի բանաստեղծությունների հատընտիրը հրատարակվել է երկու հատորով Նյու Յորքում «Գուցե եղել է խելագար մի սիրտ» (1982) և «Հույզերը լցված երազներով պարզել աղմկոտ անձրևին» (1991) խորագրերով։ 2006 թվականին այդ երկու գրքերը վերահրատակվել են մեկ ամբողջական հատորում «Երկու գիրք բանաստեղծություններ» խորագրով։ Պալասանյանը հրատարակել է նաև նկարազարդումների գիրք՝ «Դիմանկարներ խորագրով» (1983)` նվիրված քաղաքական խառնակությունների հետևանքով տառապած կանանց, որը 1988 թվականին ցուցադրվել է Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում։ 2007 թվականին «Դիմանկարներ» գիրքը վերահրատարակվել է Երևանում։
Ցուցահանդեսներ
Պալասանյանը բազմաթիվ անհատական և խմբական ցուցահանդեսներ է ունեցել Նյու Յորքում (Museum of Modern Art, Sculpture Center, Exit Art) Վաշինգտոնի, Ֆիլադելֆիայի և ԱՄՆ-ի այլ քաղաքների հեղինակավոր պատկերասրահներում և թանգարաններում: Ցուցադրվել է Շվեյցարիայում, Իրանում, Իտալիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Անգլիայում, Հայաստանում:
1975-1979 թվականներին մասնակցել է ցուցահանդեսների Թեհրանի «Զարվան» և «Սաման» ցուցասրահներում, «Exit Art», «Լոտուս», Նյու Յորքի «Ֆրանկլին Ֆրանս» և Բրուքլինի «Part Institute» ցուցասրահներում:
1994 թվականին մասնակցել է Բոխումում կազմակերպված ցուցահանդեսին: 1995 թվականին եղել է Վենետիկի Բիենալեի հայկական տաղավարի տնօրեն: Ամստերդամում մասնակցել է խմբակային ցուցահանդեսների:
Մրցանակներ
1967-1972 թվականներին Նյու Յորքի և Ֆիլադելֆիայի համալսարանից ու թանգարանից ստացել է 10 մրցանակ
Գրականություն
- Իրանահայոց հանրագիտարան: Կազմող` Ժանետ Տ. Լազարյան: Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012: