peoplepill id: smbat-badalyan
SB
Russia
1 views today
7 views this week
Smbat Badalyan
economist

Smbat Badalyan

The basics

Quick Facts

The details (from wikipedia)

Biography

Սմբատ Աղալոյի Բադալյան (դեկտեմբերի 11, 1907(1907-12-11), Բռնակոթ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 21, 1986(1986-01-21)), հայ խորհրդային տնտեսագետ։ Տնտեսական գիտությունների դոկտոր (1963), պրոֆեսոր (1964), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967)։ ԽՄԿԿ անդամ 1931 թվականից։ Երևանի պետական համալսարանի քաղաքատնտեսության ամբիոնի վարիչ (1971 թվականից)։

Կենսագրություն

Սմբատ Բադալյանը ծնվել է 1907 թվականին Սիսիանի Բռնակոթ գյուղում: Ավարտել է Գորիսի մանկավարժական ուսումնարանը, դասավանդել դպրոցում: 1934 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը։ Աշխատել է կուսշրջկոմի բաժնի վարիչ: Տեղափոխվել է Երևան և 1938-1942 թվականներին աշխատել Կիրովյան շրջանի ժողկրթբաժնի վարիչ: 1942 թվականին մեկնել է գործող բանակ: 408-րդ հայկական հրաձգային դիվիզիայում որպես քաղբաժնի պրոպոգանդիստ-մարտիկ մասնակցել է Հյուսիսային կովկասի պաշտպանությանը: Այստեղ ծավալված թեժ մարտերից մեկում վիրավորվել է: 1943 թվականի դեկտեմբերին ազատվել է ծառայությունից և սովորել ասպիրանտուրայում: 1971-1978 թվականներին աշխատել է Երևանի պետական համալսարանի քաղաքատնտեսության ամբիոնի վարիչ:

Գիտական աշխատությունները վերաբերում են քաղաքի և գյուղի սոցիալիստական զարգացման օրինաչափությունների, սոցիալիզմի տնտեսական օրենքների կիրառման հարցերին։

Պարգևներ

  • Պարգևատրվել է մարտական շքանշաններով ու մեդալներով:

Երկեր

  • Կոլխոզների խոշորացման դերը սոցիալիստական գյուղատնտեսության զարգացման գործում: Դասախոսությունների սղագրություն: Բադալյան Սմբատ Աղալոյի, Հայկական ՍՍՌ Քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերություն, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատարակչություն, 1951:
  • Մտավոր և ֆիզիկական աշխատանքի միջև հակադրության ոչնչացման և նրանց միջև եղած էական տարբերության վերացման մասին: Բադալյան Սմբատ Աղալոյի, Հայկական ՍՍՌ քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերություն, Երևան, Հայկական ՍՍՌ ԳԱ հրատարակչություն, 1953:
  • Քաղաքի ու գյուղի, մտավոր և ֆիզիկական աշխատանքի միջև եղած հակադրության ոչնչացման և նրանց միջև եղած էական տարբերությունների վերացման մասին: Բադալյա Սմբատ Աղալոյի, Երևանի պետական համալսարան, Վ. Մ. Մոլոտովի անվան, Երևան, ԵՊՀ, 1953:
  • Արտադրությունն ու սպառումը սոցիալիզմի ժամանակ: Բադալյան Սմբատ Աղալոյի, Երևան, Հայպետհրատ, 1954:
  • Կապիտալիզմի հիմնական հակասությունը և նրա վերացումը ՍՍՌՄ-ում: Բադալյան Սմբատ Աղալոյի, Խոջաբեկյան Վլադիմիր Եղիշեի, Երևան, Հայպետհրատ, 1958:
  • Սոցիալիստական սեփականության ձևերի զարգացման մասին: Բադալյան Սմբատ Աղալոյի, Երևան, Հայպետհրատ, 1960:
  • Աշխատանքի արտադրողականության և հասարակական արտադրության արդյունավետության բարձրացման հարցեր / Вопросы повышения производительности труда и эффективности общественного производства, Բաշինջաղյան Զաքար Գևորգի, Բադալյան Սմբատ Աղալոյի, Երևանի պետական համալսարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1970:
  • Սոցիալիզմի քաղաքատնտեսության հարցեր: (Հոդվածների ժողովածու), Բադալյան Սմբատ Աղալոյի, Երևան, ԵՊՀ, 1974:
  • Զարգացած սոցիալիզմի էկոնոմիկայի հիմնական գծերի մասին: Բադալյան Սմբատ Աղալոյի, Երևանի պետական համալսարան, Երևան, Երևանի համալս. հրատ., 1975:
  • Вопросы политэкономии: Межвузовский сборник научных трудов. Բադալյան Սմբատ Աղալոյի, МВиССО АрмССР. - Ереванский государственный университет, Ереван, ЕГУ, 1978.
  • Սոցիալիզմի տնտեսական օրենքների օգտագործումը տնտեսավարման պրակտիկայում: Բադալյան Սմբատ Աղալոյի, Երևանի պետական համալսարան, Երևան, ԵՊՀ, 1982:
  • Սոցիալիստական ապրելակերպի տնտեսական հիմքերի հետագա կատարելագործումը զարգացած սոցիալիզմի պայմաններում: Երևան: ԵՊՀ , 1982:

Ծանոթագրություններ

  1. «ԲԱԴԱԼՅԱՆ ՍՄԲԱՏ ԱՂԱԼՈՅԻ»։ -= ԶԱՆԳԵԶՈՒՐ=- (ru-RU)։ 2010-04-26։ Վերցված է 2019-06-10 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
  3. Բադալյան Սմբատ Աղալոյի (1958)։Խոջաբեկյան Վլադիմիր Եղիշեի, ed.։ Կապիտալիզմի հիմնական հակասությունը և նրա վերացումը ՍՍՌՄ-ում։ Երևան: Հայպետապ 
  4. Բադալյան Սմբատ Աղալոյի (1960)։ Սոցիալիստական սեփականության ձևերի զարգացման մասին։ Եր: Հայպետհրատ 
  5. Բաշինջաղյան Զաքար Գևորգի, Բադալյան Սմբատ Աղալոյի, Երևանի պետական համալսարան, eds. (1970)։ Աշխատանքի արտադրողականության և հասարակական արտադրության արդյունավետության բարձրացման հարցեր = Вопросы повышения производительности труда и эффективности общественного производства։ Երևան: ԵՊՀ հրատ 
  6. Բադալյան Սմբատ Աղալոյի, ed. (1974)։ Սոցիալիզմի քաղաքատնտեսության հարցեր: Հոդվածների ժողովածու։ Երևան: ԵՊՀ 
  7. Բադալյան Սմբատ Աղալոյի (1975)։ Զարգացած սոցիալիզմի էկոնոմիկայի հիմնական գծերի մասին։ Երևանի պետական համալսարան։ Երևան: Երևանի համալս. հրատ 
  8. Ереванский государственный университет, Բադալյան Սմբատ Աղալոյի, Ереванский государственный университет МВиССО АрмССР, eds. (1978)։ Вопросы политэкономии: Межвузовский сборник научных трудов։ Ереван: ЕГУ 
  9. Բադալյան Սմբատ Աղալոյի (1982)։ Սոցիալիզմի տնտեսական օրենքների օգտագործումը տնտեսավարման պրակտիկայում։ Երևանի պետական համալսարան։ Երևան: ԵՊՀ 
  10. Բադալյան Սմբատ Աղալոյի, Ղարիբյան Գրիգոր Ալեքսանդրի, eds. (1982)։ Սոցիալիստական ապրելակերպի տնտեսական հիմքերի հետագա կատարելագործումը զարգացած սոցիալիզմի պայմաններում։ Երևան: ԵՊՀ 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Menu Smbat Badalyan

Basics

Introduction

Կենսագրություն

Պարգևներ

Երկեր

Ծանոթագրություններ

Lists

Also Viewed

Lists
Smbat Badalyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Smbat Badalyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes