peoplepill id: slavik-harutyunyan
SH
Russia Armenia
1 views today
1 views this week
Slavik Harutyunyan
Biochemist

Slavik Harutyunyan

The basics

Quick Facts

Intro
Biochemist
Work field
Gender
Male
Place of birth
Eghvard, Armenia
Age
80 years
The details (from wikipedia)

Biography

Սլավիկ Սամսոնի Հարությունյան (օգոստոսի 9, 1944(1944-08-09), Եղվարդ, Սյունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ կենսաքիմիկոս: Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր (2012):

Կենսագրություն

Սլավիկ Հարությունյանը ծնվել է 1944 թվականի օգոստոսի 9-ին, Եղվարդ (Հայաստան, Սյունիքի մարզ) գյուղում: 1963-1968 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետը՝ «բիոքիմիա» մասնագիտությամբ: 1968-1970 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում: 1972-1974 թվականներին սովորել և ավարտել է Հայաստանի Կոմկուսի Երևանի քաղկոմին առընթեր Մարքսիզմ-լենինիզմի համալսարանի «Փիլիսոփայության» ֆակուլտետը: 1970-1993 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտում, կրտսեր գիտաշխատող, 1993-2008 թվականներին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտահետազոտական ինստիտուտի առաջատար գիտաշխատող: 2003-2008 թվականներին եղել է ՀՊԱՀ Ագրոէկոլոգիայի ամբիոնի դասախոս, 2012-2018 թվականներին՝ ՀԱԱՀ Ագրոէկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր:

Գիտական հետազոտությունները վերաբերում են տարբեր մշակաբույսերի հանքային սննդառության գործընթացների ուսումնասիրությանը, հիմնական սննդատարրերի շրջապտույտին, բույսերի կողմից նրանց յուրացման և կենսաքիմիական փոխակերպման մեխանիզմներին, էկոլոգիական բնույթի խնդիրներին: Ուսումնասիրել է խաղողի և պտղատու տնկարկներում հանքային պարարտանյութերի, հիմնական սննդատարրերի շրջապտույտը, բույսերի կողմից նրանց յուրացման և կենսաքիմիական փոխակերպման մեխանիզմները, պարզաբանել հանքային պարարտանյութերի ազդեցության ագրոկենսաբանական և ագրոքիմիական բնույթը, բացահայտել կալիումային պարարտանյութերի թույլ ազդեցության պատճառները: Հեղինակ է գիտական աշխատությունների, դասագրքերի, ձեռնարկների և մեթոդական աշխատանքների, ինչպես նաևլրագրային և հրապարակախոսական հոդվածների: Գիտական զեկուցումներով հանդես է եկել Երևանում, Թբիլիսիում, Քիշնևում, Բրատիսլավայում:

Անդամակցություն

  • «011 ագրոնոմիա» մասնագիտական խորհրդի անդամ, ՀԱԱՀ (2005 թվականից):
  • ՀՊԱՀ գիտական խորհրդի անդամ (2005-2010)։

Ծանոթագրություններ

  1. «Հարությունյան Սլավիկ Սամսոնի :»։ persons.anau.am։ Վերցված է 2019-07-22 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Slavik Harutyunyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Slavik Harutyunyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes