Siranuysh Aghajanyan
Quick Facts
Biography
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սիրանույշ Մանվելի Աղաջանյան (նոյեմբերի 8, 1949(1949-11-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ համաճարակաբան, գիտնական։ Բժշկական գիտությունների դոկտոր (1997), պրոֆեսոր (2004)։
Կենսագրություն
1972 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1984 թվականից աշխատում է Ազգային առողջապահության ինստիտուտ համաճարակաբանության ամբիոնում, 1997-1998 թվականներին՝ վարիչ, 1999 թվականից՝ ուսումնական աշխատանքների ղեկավար։ Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգային ԳԱ (2002), ՌԴ բնական ԳԱ (2004) անդամ է։
Աշխատանքները վերաբերում են սուր աղիքային վարակների տարածման համաճարակաբանության առանձնահատկությունների ուսումնասիրմանը, կանխարգելմանն ու դրանց դեմ պայքարի միջոցառումների մշակմանը։
Հեղինակ է «Իերսինիոզ» (ռուսերեն, 1998), «Ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման սկզբունքները» (2003) ուսումնական ձեռնարկների։
Անդամակցություն
- Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգ. ԳԱ անդամ (2002)
- ՌԴ բնական ԳԱ անդամ (2004)
Երկեր
- Աղաջանյան Ս. Մ., «Իերսինիոզ», ուսանողական ձեռնարկ, 1998։
- Աղաջանյան Ս. Մ., «Ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման սկզբունքները», ուսանողական ձեռնարկ, 2003։