peoplepill id: shavarsh-torikyan
ST
Lebanon
3 views today
3 views this week
Shavarsh Torikyan
��րավաբան, միջազգային իրավունքի մասնագետ

Shavarsh Torikyan

The basics

Quick Facts

Intro
��րավաբան, միջազգային իրավունքի մասնագետ
Places
Work field
Gender
Male
Birth
Place of birth
Beirut, Lebanon
Death
Place of death
Beirut, Lebanon
Age
64 years
The details (from wikipedia)

Biography

Շավարշ Թորիկյան (1926, Բեյրութ-1990, Բեյրութ), իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ (ԱՄՆ)։

Կենսագրություն

Կրթությունը ստացել է Լոնդոնի և Օքսֆորդի համալսարաններում։ Դասախոսել է Բեյրութի ամերիկյան համալսարանում։ Լիբանանում եղել է պետական բարձր պաշտոնյա, Քուվեյթում՝ կառավարության խորհրդական, ՄԱԿ-ի տարբեր հանձնաժողովներում՝ միջազգային իրավունքի խորհրդատու, Լավեռնի ամերիկահայ քոլեջում՝ ամբիոնի վարիչ։ 1965-1970 թվականներին՝ Լիբանանի Հայ դատի հանձնախմբի, 1974-1978 թվականներին՝ Հայ դատի կենտրոնական մարմնի նախագահ։ 1975 թվականին որպես միջազգային իրավունքի փորձագետ և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ներկայացուցիչ՝ մասնակցել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովում ցեղասպանության կանխման և դրա համար պատժի վերաբերյալ զեկուցման քննարկմանը և նշել, որ Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը «20-րդ դարում ցեղասպանության առաջին դեպքն է»։ «Հայկական հարցը և միջազգային իրավունքը» (1973, անգլերեն) աշխատության մեջ հայերի ցեղասպանությունը դիտելով որպես թուրքական կառավարության կողմից կազմակերպված կանխամտածված հանցագործություն, Թորիկյանը նշել է, որ ՄԱԿ-ի 1948 թվականի Կոնվենցիան անկասկած կիրառելի է 1915-1923 թվականների հայերի ոչնչացման փաստի նկատմամբ, տվել է թուրքական կառավարողների գործած հանցանքների նկատմամբ վաղեմության ժամկետի անկիրառելիության իրավական վերլուծությունը, ինչպես նաև հիմնավորել սփյուռքահայերի պահանջների արդարացիությունը Արևմտյան Հայաստանի նկատմամբ։

Երկեր

  • The Armenian Guestion and International Law, 2ndl, La Verna, California, 1988.
  • Թորիկյան Շ., Հայկական հարցը և միջազգային իրավունքը, անգլերեն, 1973:

Ծանոթագրություններ

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է«Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Shavarsh Torikyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Shavarsh Torikyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes