Shavarsh Matevosyan
Quick Facts
Biography
Շավարշ Բագրատի Մաթևոսյան (1924, Մաստարա, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1949): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Կենսագրություն
Շավարշ Մաթևոսյանը ծնվել է 1924 թվականին Թալինի շրջանի Մաստարա գյուղում։ 1941 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։ Աշխատել է Ծաղկասար գյուղի տարրական դպրոցում։ Մեկ տարի աշխատելուց հետո 1942 թվականին զորակոչվել է բանակ։
1943 թվականին Նովոռոսիյսկի մոտ մղված մարտերից մեկում վիրավորվել է և ուղարկվել բուժման։ Մարտական ուղին ձգվել է դեպի արևմուտք։ Շավարշը մասնակցել է Օդերի անցմանը, Բեռլինի վրա կատարած հուժկու գրոհին և պատերազմն ավարտել է Էլբա գետի ափին։
Պարգևատրվել է «Արիության համար», «Կովկասի պաշտպանության համար», «Վարշավայի ազատագրման համար», «Բեռլինի գրավման համար» և ուրիշ մեդալներով։
1946 թվականին Մաթևոսյանը զորացրվել է բանակից և անցել մանկավարժական աշխատանքի։ Ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտը։ 1949 թվականին Մաթևոսյանը ընդունվել է կուսակցության շարքերը։ Երկար տարիներ աշխատել է Հոկտեմբերյանի շրջանի Զարթոնքի միջնակարգ դպրոցի տնօրեն։
Պարգևներ
- «Բեռլինի գրավման համար» մեդալ
- «Վարշավայի ազատագրման համար» մեդալ
- «Արիության համար» մեդալ
- «Կովկասի պաշտպանության համար» մեդալ