Seyran Bostanjian
Quick Facts
Biography
Սեյրան Արտաշեսի Բոստանջիյան (փետրվարի 28, 1930(1930-02-28), Մեծ Սալա, Մյասնիկովի շրջան, Ռոստովի մարզ, Ռուսաստան), հայ մեխանիկոս, ֆիզքիմիկոս: Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1976), պրոֆեսոր (1984):
Կենսագրություն
Սեյրան Բոստանջիյանը ծնվել է 1930 թվականի փետրվարի 28-ին, Մեծ Սալեր (ՌԴ Ռոստովի մարզ) գյուղում: 1954 թվականին ավարտել է Դոնի Ռոստովի պետական համալսարանը: 1960-1988 թվականներին աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի Չեռնոգոլովկայի մասնաճյուղում, միաժամանակ դասախոսել է Կույբիշևի (այժմ՝ Սամարա) պոլիտեխնիկական, 1988 թվականից՝ ՌԳԱ Կառուցվածքային մակրոկինետիկայի և նյութագիտության հիմնահարցերի ինստիտուտներում:
Աշխատանքները վերաբերում են ջերմության քիմիական և մեխանիկական աղբյուրների առկայության դեպքում ոչ հավասարաջերմային հիդրոդինամիկայի հավասարաջերմային և ոչ հավասարաջերմային դիմադրադինամիկայի ուսումնասիրությանը, պոլիմերային նյութերի վերամշակման, քիմիատեխնոլոգիական շարժընթացների մակրոկինետիկայի տեսության, ինքնատարածվող բարձր ջերմաստիճանային շարժընթացի մաթեմատիկական մոդելավորման հարցերին: Հետազոտել է թռչնի փետուրի միկրոկառուցվածքն ու կառուցատարրերի առանձնահատկությունները և դրանց կապը թռչնի թևի օգադինամիկական բնութագրերի հետ:
Պարգևներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պատվոգիր, 2017
Աշխատություններ
- Бостанджиян, Сейран Арташесович. Однородное винтовое движение жидкости в конических областях [Текст] : Автореферат дис. на соискание учен. степени кандидата физ.-мат. наук / Рост. н/Д гос. ун-т. - Ростов н/Д : [б. и.], 1964. - 8 с.
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 233-234:
- ↑ «Распоряжения РАН»։ www.ras.ru։ Վերցված է 2019-06-19
- ↑ «Бостанджиян, Сейран Арташесович - Однородное винтовое движение жидкости в конических областях [Текст] : Автореферат дис. на соискание учен. степени кандидата физ.-мат. наук - Search RSL»։ search.rsl.ru։ Վերցված է 2019-06-19