Sevada Bakounts
Quick Facts
Biography
Սևադա Ալեքսանդրի Բակունց (օգոստոսի 20, 1925(1925-08-20), Գորիս, Հայաստան, ԽՍՀՄ - մայիսի 31, 1983(1983-05-31), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ-ֆիզիոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1967), ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1968)։ Գիտության վաստակավոր գործիչ (1945): ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտքարտուղար (1960-1961), փոխտնօրեն (1962), տնօրեն (1963-1974, 1978-1983), ՀԽՍՀ ԳԱ գլխավոր գիտքարտուղար (1974-1978):
Ակսել Բակունցի որդին:
Կենսագրություն
Սևադա Բակունցը ծնվել է 1925 թվականի օգոստոսի 20-ին, Գորիս քաղաքում: 1950 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը: 1957 թվականից եղել է ՀԽՍՀ ԳԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտական քարտուղար, 1963-1974 թվականներին՝ փոխտնօրեն, 1978-1983 թվականներին՝ տնօրեն:
Աշխատանքները վերաբերում են հարթ մկանների, վեգետատիվ նյարդային համակարգի ֆիզիոլոգիային: Մշակել է երիկամների, միզածորանների և օրգանիզմի հարթ մկանների ռիթմիկ ակտիվության որոշման յուրօրինակ եղանակներ: ՀԽՍՀ ԳԱ նախագահության ակադեմիկոս-քարտուղար (1971-1978 թվականներին): Գիտական հետազոտությունները վերաբերում են միզատար ուղիների հարթ մկանների գործունեության մեխանիզմների ուսումնասիրությանը:
Անդամակցություն
- ԽՍՀՄ ԳԱ Ի. Պավլովի անվան ֆիզիոլոգների համամիութենական ընկերության կենտրոնական խորհրդի վարչության անդամ:
Երկեր
- Вопросы физиологии мочеточников, Л.,1970.
- Первое Всесоюзное совещание по вопросам физиологии вегетативной нервной системы и мозжечка, 1961, (Бакунц С. А.).
Ծանոթագրություններ
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա»։ www.sci.am։ Վերցված է 2019-06-10
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 200-201: