peoplepill id: seryozha-arakelyan
SA
Russia Armenia
1 views today
1 views this week
Seryozha Arakelyan

Seryozha Arakelyan

The basics

Quick Facts

The details (from wikipedia)

Biography

Սերյոժա Մնացականի Առաքելյան (Սերգեյ Առաքելյան, մայիսի 25, 1931(1931-05-25), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, արվեստաբան, թանգարանագետ: Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի թանգարանի տնօրեն։ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2009)։

Կենսագրություն

Սերգեյ Առաքելյանը ծնվել է 1931թվականի մայիսի 25-ին, Երևանում: Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: Պատանի տարիքից մասնակցել է Երևանի պիոներների պալատի թատերական, գրական, վոկալ խմբերին, աշակերտել Արուս Ոսկանյանին, Դանիել Ղազարյանին, Կարո Զաքարյանին, Ազատ Մանուկյանին: 1951-1954 թվականներին ապրել է Բաթումի քաղաքում, տեղում կազմակերպել է հայկական թատերախումբ, բեմադրել է բազմաթիվ ներկայացումներ: 1954-1962 թվականներին որպես դերասան աշխատել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում, միաժամանակ՝ 1959-1979 թվականներին աշխատել է Աբովյանի շրջանային մշակույթի տանը` որպես գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր: Բեմադրել է ավելի քան 50 ներկայացում, որտեղ խաղացել է գլխավոր դերեր:

Սերգեյ Առաքելյանի բեմադրությունների և դերակատարումների մասին գրվել են 100-ից ավելի գրախոսականներ, մամուլում տպագրվել են Գարեգին Երիցյանի, Նաիրի Զարյանի, Ավետ Ավետիսյանի, Օլգա Գուլազյանի, Վահրամ Փափազյանի, Սուրեն Քոչարյանի, Պահարեի հիացական խոսքերը: 1960 թվականին Աբովյանի շրջանային մշակույթի տանը կից ստեղծել է օպերային ստուդիա, բեմադրել է Ալեքսանդր Հովհաննիսյանի «Պեպո» օպերան և դարձել է Պեպոյի առաջին դերակատարը: 1979 թվականին Առաքելյանին հրավիրել են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, որտեղ մինչև 1993 թվականը ղեկավարել է գիտամասսայական բաժինը: Կազմակերպել է տարբեր ցուցահանդեսներ, գիտական նստաշրջաններ, հոբելյանական, մեծարման, ստեղծագործական երեկոներ, զեկուցումներ է կարդացել գիտական նստաշրջաններում: Զբաղվել է սայաթնովագիտությամբ, ստեղծել է իր անձնական հավաքածուն: Ունի նաև գրականության և արվեստի այլ գործիչներին վերաբերող անձնական արխիվներ, լուսանկարներ, բացառիկ ձեռագրեր, վավերագրեր, անձնական իրեր: Տարբեր ժամանակահատվածներում ղեկավարել է Երևան քաղաքի Զեյթուն, Արաբկիր, Շենգավիթ ավանների մշակույթի պալատների, Մյասնիկյանի անվան կահույքի ֆաբրիկայի, նախագծային ինստիտուտի, պետական համալսարանի թատերախմբերը: 1993-1998 թվականներին նշանակվել է «Զորավար Անդրանիկ» մշակույթի կենտրոնի տնօրեն:

2006 թվականին Իլյիչ Բեգլարյանի հետ հիմնադրել է Զորավար Անդրանիկ թանգարան, եղել է նրա գիտական նախագծի և ցուցադրության հեղինակը:

Երկար տարիներ աշխատել է որպես Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի տնօրեն: Տասը տարի ղեկավարել է Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, ստեղծել է բազմաթիվ ֆոնդեր, կազմակերպել ցուցահանդեսներ:

Աշխատել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոններում` որպես թանգարանի վարիչ: Հիմնադրել է «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարը և հեղինակել է «Սվետլանա Գրիգորյան», «Կարպ Խաչվանքյան», «Ժենյա Ավետիսյան», «Յուրի Ամիրյան», «Օֆելյա Համբարձումյան», «Գոհար Գասպարյան», «Երվանդ Ղազանչյան», «Գալյա Նովենց», «Բաբկեն Ներսիսյան» և այլ նկարազարդ ալբոմ-ժողովածուներ: Գրել է թատերագիտական, գրականագիտական հոդվածներ, կազմակերպել ցուցահանդեսներ, հեռուստատեսային հաղորդումներ:

Ներկայացումներ

Վերնագրի տեքստՎերնագրի տեքստՎերնագրի տեքստ
Ալեքսանդր Օստրովսկի«Անմեղ մեղավորներ»Շմագա
Գաբրիել Սունդուկյան«Պեպո»Զիմզիմով
Գաբրիել Սունդուկյան«Խաթաբալա»Զամբախով
Դերենիկ Դեմիրճյան«Քաջ Նազար»Նազար
Աղասի Այվազյան«Ուշ լինի, նուշ լինի»Արշակ
Հովհաննես Թումանյան«Չախ-չախ թագավորը»Թագավոր
Մոլիեր«Ժորժ Դանդեն»Լյուպեն
Մոլիեր«Սկապենի արարքները»Սկապեն

Պարգևներ, մրցանակներ

  • Թատերական արվեստի հանրապետական փառատոնի դափնեկիր
  • «Արտիստ» փառատոնի դափնեկիր
  • «Գոհար Գասպարյան» ոսկե մեդալ
  • ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, 2009

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Menu Seryozha Arakelyan

Basics

Introduction

Կենսագրություն

Ներկայացումներ

Պարգևներ, մրցանակներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Lists

Also Viewed

Lists
Seryozha Arakelyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Seryozha Arakelyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes