Sergey Kamzulin
Quick Facts
Biography
Սերգեյ Անատոլևիչ Կամզուլին (ռուս.՝ Сергей Анатольевич Камзулин, հունվարի 3, 1955({{padleft:1955|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:3|2|0}}), Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, պաշտպան։ ԽՍՀՄ սպորտի վարպետ։
Կարիերա
Սերգեյ Կամզուլինը Մոսկվայի «Դինամո» ակումբի սան է. նրա առաջին մարզիչը եղել է Եվգենի Ֆեոդորովիչ Բայկովը։ 1973 թվականից մինչև 1981 թվականը խաղացել է Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբում, որի կազմում անցկացրել է 162 խաղ և խփել մեկ գոլ ԽՍՀՄ չեմպիոնատներում ու առաջնություններում, ինչպես նաև մասնակցել ԽՍՀՄ գավաթի խաղարկության 30 հանդիպման ու խփել մեկ գոլ։ Եղել է թիմի ավագը։ «Լոկոմոտիվի» կազմում 1974 թվականին դարձել է ԽՍՀՄ Առաջին լիգայի հաղթող, 1978 թվականին մասնակցել է ԽՍՀՄ գավաթի խաղարկության կիսաեզրափակչին և երկու անգամ դարձել աշխարհի չեմպիոն երկաթուղայինների շրջանում։
1981 թվականի մրցաշրջանն ավարտել է «Կուբանում», որի կազմում անցկացրել է իր վերջին երեք խաղերը ԽՍՀՄ Բարձրագույն լիգայում։ 1982 թվականին խաղացել է Կոստրոմայի «Սպարտակ» ակումբում՝ մասնակցելով թիմի 38 հանդիպումներին առաջնությունում և 3 հանդիպումների Գավաթի խաղարկությունում։ 1983 թվականին պաշտպանել է Կիրովի «Դինամոյի» գույները՝ առաջնության 38 խաղերում խփելով մեկ գոլ և մասնակցելով ԽՍՀՄ գավաթի խաղարկության 2 հանդիպման։
1984 թվականի մրցաշրջանում Սերգեյ Կամզուլինը խաղացել է Օրջոնիկիձեի «Ալանիա» ակումբում, որի կամզում մասնակցել է 26 հանդիպման։ 1985 թվականին մասնակցել է «Ցելիննիկ» ակումբի եկու հանդիպումների։ 1986 թվականից մինչև 1993 թվականը հանդես է եկել Կուրգանի «Սիբիր» (այդ տարիներին կոչվում էր նաև «Տորպեդո» և «Զաուրալեց») ակումբում, որի կազմում մասնակցել է ԽՍՀՄ ու Ռուսաստանի առաջնությունների 236 հանդիպման ու խփել 19 գոլ, ինչպես նաև դարձել է ՌՍՖՍՀ գավաթի խաղարկության հաղթող 1991 թվականին՝ մասնակցելով այդ խաղարկության 6 հանդիպումների։
Խաղացողի կարիերան ավարտելուց հետո Սերգեյ Կամզուլինն աշխատում է Կուրգանի № 3 մանկապատանեկան մարզադպրոցում որպես մարզիչ-ուսուցիչ և տեղի «Տոբոլ-98» ակումբի մանկական թիմում որպես մարզիչ։
Ձեռքբերումներ
- ԽՍՀՄ գավաթի խաղարկության կիսաեզրափակչի մասնակից - 1978
- ԽՍՀՄ Առաջին լիգայի հաղթող - 1974
- ՌՍՖՍՀ գավաթի խաղարկության հաղթող - 1991
- Երկաթուղայինների միջազգային մարզական միության գավաթի (USIC Cup) խաղարկության հաղթող - 1976, 1979