peoplepill id: sedrak-mamulyan
SM
1 views today
1 views this week
Sedrak Mamulyan
Հայ խոհարար

Sedrak Mamulyan

The basics

Quick Facts

Intro
Հայ խոհարար
Work field
Gender
Male
Place of birth
Marneuli District
Age
62 years
The details (from wikipedia)

Biography

Սեդրակ Շալիկոյի Մամուլյան, հայ խոհարար, մի շարք խոհարարական փառատոների կազմակերիչ:

Կենսագրություն

Ծնվել է 1962 թվականի մարտի 21-ին Վրաստանի Մառնեուլի շրջանի Խոխմելի գյուղում՝ մանկավարժների ընտանիքում։ Հայրը՝ Շալիկո Սեդրակի Մամուլյանը, մասնագիտությամբ ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ՝ երկար տարիներ աշխատել է որպես գյուղի դպրոցի տնօրեն։ Մայրը՝ ազգությամբ վրացի Զինա Իսահակի Չաչանիձե, մասնագիտությամբ վրացերենի ուսուցչուհի։

Առաջին քայլերը 1969 թ արել է գյուղի ութամյա դպրոցում, այնուհետև 1975 թ. ընտանիքով գյուղից տեղափոխվել են Հայաստան, քաղաք Երևան և կրթությունը շարունակել է Ջափարիձեի (այժմ՝ Ռուբեն Սևակի անվան) անվան թիվ 151 դպրոցում։ 1979 թվականին ավարտել է դպրոցն ու ընդունվել թիվ 17 խոհարարական ուսումնարան, որն ավարտել է 1981 թ.։ 1981-1983 թթ. ծառայել է Խորհրդային Միության բանակում՝ հակաօդային պաշտպանության զորքերում (ՀՕՊ )։

Աշխատանք

1983-1987 թթ. Գեղարդ ռեստորանում ՝ որպես խոհարար, 1985 թվականին վերապատրաստվել է Կիևի առևտրի նախարարության վերապատրաստման ինստիտուտում։ Աշխատել է Նաիրի հյուրանոցում՝ որպես խոհարար 1987-1994 թթ.։ 1994-1996 թթ.Երկաթգծի վարչությունում եղել է զինված պահպանության մարտիկ։ 1996-2009 թթ. Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) ՝ որպես ավագ խոհարար։ 2007 թվականին համախոհների հետ հիմնել է Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ-ն ընտրվել է կազմակերպության նախագահ և մինչ օրս հանդիսանում է սույն կազմակերպության նախագահ։ 2009 թվականից մինչ օրս աշխատում է «Արարատ հոլ» ռեստորանում՝ որպես ավագ խոհարար և տնօրեն։ 2011 թ. աշխատում է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի զբոսաշրջության (Տուրիզմ) բաժնում՝ որպես Ազգային և աշխարհի խոհանոց առարկայի դասախոս։

Սեդրակ Մամուլյանը Մուսալեռում կազմակերպված «Տոլմայի փառատոնի» ժամանակ

Ծավալած գործունեություն

Նախաձեռնել և կազմակերպել է հայկական կերակուրների փառատոնների անցկացում հայկական պատմամշակութային տարբեր գոտիներում՝

  • Խորովածի փառատոն Ախթալայում։
  • Տոլմայի փառատոն Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում։
  • Ձկան փառատոն Աբովյան քաղաքում։

Երկրի Մեդիահեռուստաընկերության ամենօրյա եթերում «Արարատյան խոհանոց» հաղորդաշարի հաղորդավար-խոհարարն է, որի ընթացքում ներկայացվում են հայկական պատմա-ազգագրական տարբեր գավառների կենցաղում հայտնի հայկական կերակուրները։

Ծանոթագրություններ

The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Sedrak Mamulyan is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Sedrak Mamulyan
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes