Sedrak Dokholyan
Quick Facts
Biography
Սեդրակ Գևորգի Դոխոլյան (1916, Գյուլագարակ, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1957): ԽՄԿԿ անդամ (1941), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։
Կենսագրություն
Սեդրակ Դոխոլյանը ծնվել է 1916 թվականին, Ստեփանավանի շրջանի Գյուլագարակ գյուղում։ 1939 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը և ուսուցիչ է նշանակվել Ստեփանավանի շրջանի Կուրթան գյուղում։
1941 թվականին Սեդրակը զորակոչվել է կարմիր բանակ, ծառայել է 409-րդ հայկական դիվիզիայի 684-րդ գնդում։ 1941 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը։ Այնուհետև գործուղվել է Բաքվի հետևակային ուսումնարան, որն ավարտելուց հետո մեկնել է գործող բանակ։ Որպես հետախույզ՝ Սեդրակը մասնակցել է Կովկասյան մարտերին, 1942-1943 թվականներին Տուապսեի և Նովոռոսիյսկի համար մղված մարտերին, որի համար պարգևատրել է «Խիզախության համար» մեդալով։ 1943 թվականի դեկտեմբերին Դոխոլյանը ծանր վիրավորվել է, որի պատճառով էլ ազատվել է զինվորական ծառայությունից։
Եղել է Երևանի պրոֆտեխնիկական ուսումնարանի տնօրեն։ 1957 թվականին Դոխոլյանին շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի կոչում։ Մարտական և աշխատանքային ծառայությունների համար պարգևատրվել է «Խիզախության համար», Գերմանիայի դեմ տարած հաղթանակի, Կովկասի պաշտպանության համար, Աշխատանքի վետերանի և այլ մեդալների։ Դոխոլյանն անցել է կենսաթոշակի, բայց չի կտրվել մանկավարժական աշխատանքից։
Պարգևներ
- ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1957)
- «Խիզախության համար» մեդալ
- Գերմանիայի դեմ տարած հաղթանակի մեդալ
- Կովկասի պաշտպանության համար մեդալ
- «Աշխատանքի վետերան» մեդալ