Seda Doloukhanyan
Quick Facts
Biography
Սեդա Կարենի Դոլուխանյան (հունիսի 4, 1939(1939-06-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզքիմիկոս: Տեխնիկական գիտությունների դոկտոր (1985), պրոֆեսոր (1993): Միջազգային գիտական-տեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) կողմից ֆինանսավորված ևբարեհաջող իրականացված երկու նախագծերի (1999-2001, 2006-2008) հեղինակ և ղեկավար:
Լոլա Դոլուխանյանի քույրը:
Կենսագրություն
Սեդա Դոլուխանյանը ծնվել է 1939 թվականի հունիսի 4-ին, Երևան քաղաքում: 1961 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետը: 1971 թվականից աշխատում է ՀԽՍՀ ԳԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում, 1975 թվականից՝ անօրգանական միացությունների բարձրջերմաստիճանային սինթեզի և տեխնոլոգիայի լաբորատորիայի վարիչ:
Աշխատանքները վերաբերում են անցումային մետաղների հիդրիդների և ջրածին պարունակող միացությունների ու համաձուլվածքների ինքնատարածվող բարձրջերմաստիճանային սինթեզի, արագացված էլեկտրոնների փնջի տակ ճառագայթաջերմային սինթեզի, ինչպես նաև վակուումում մետաղների ու համաձուլվածքների ճառագայթահարման ժամանակ հիդրիդների ստացման (կոչվել է «սառը սինթեզ») խնդիրներին: Մշակել է տիտանի և ցիրկոնիումի հիդրիդների, ինչպես նաև մոլիբդենի երկսիլիցիդի ստացման արդյունաբերական եղանակներ: Վերջինս ներդրվել է Վանաձորի բարձրջերմաստիճանային տաքացուցիչների գործարանում: Անցումային մետաղների կոմպակտ հիդրիդների ստացման եղանակի արտոնագրի հեղինակ:
Պարգևներ
- ՀԽՍՀ Պետական մրցանակ (1980):
- ԱՄՆ-ի «Տարվա գիտնական» կոչում (2001):
Աշխատություններ
- Долуханян Седа Кареновна. Исследование процесса взаимодействия науки и техники [Текст]: (На примере развития техники высоких давлений и получения алмаза и других материалов): Автореферат дис. на соискание ученой степени кандидата технических наук. (580) / АН СССР. Ин-т физики высоких давлений. Ин-т истории естествознания и техники. - Москва, [б. и.], 1971. - 21 с.
Հրապարակումներ մամուլում
- Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի լաբորատորիան բիզնեսին համաձուլվածքների արտադրման բացառիկ տեխնոլոգիա է առաջարկում:
Ծանոթագրություններ
- ↑ «Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի լաբորատորիան բիզնեսին համաձուլվածքների արտադրման բացառիկ տեխնոլոգիա է առաջարկում»։ mediamax.am (անգլերեն)։ Վերցված է 2019-06-22
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա»։ www.sci.am։ Վերցված է 2019-06-22
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 353։
- ↑ «Մտավոր Սեփականության Գործակալություն: Տեղեկություններ տրված արտոնագրերի մասին»
Արտաքին հղումներ
- «ТЕХНОЛОГИИ НУЖНО ОСТАВЛЯТЬ В АРМЕНИИ»։ golosarmenii.am։ Վերցված է 2019-06-22