peoplepill id: savva-dangulov
SD
Russia
1 views today
1 views this week
Savva Dangulov
Soviet writer (1912-1989)

Savva Dangulov

The basics

Quick Facts

The details (from wikipedia)

Biography

Սավա Արտեմի Դանգուլով (ռուս.՝ Савва Артемьевич Дангулов, հունվարի 11 (24), 1912, Արմավիր, Կուբանի մարզ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 20, 1989(1989-08-20), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային գրող, Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացի, 1940թվականից ՌԿ(բ)Կ անդամ։

Կենսագրություն

Սավա Դանգուլովը ծնվել է 1912 թվականի հունվարի 11 (24)-ին Արմավիրում (ներկայում՝ Կրասնոդարի մարզ) ազգությամբ հայ ծառայողի ընտանիքում։ «Դիվանագետներ» («Дипломаты») (1966), «Կուզնեցկիկամուրջ» («Кузнецкий мост») (1972-1979), «Առավոտյան ժամերգություն Ռապալոյում» («Заутреня в Рапалло» ) (1980), «Կայսերական փոստ» («Государева почта») (1983) վեպերի հեղինակն է։ Վերջին վեպի մեջ պատմում է Ջոն Ռիդի, Ա․ Մ․ Կոլլոնտայի, Ֆ․ Նանսենի արխիվների իր որոնումների մասին։ Գրել է նաև պատմվածքներ, պիեսներ, Լենինի մասին պատմություններ։ Ունի խորհրդային դիվանագիտության մասին մի շարք գործեր։ Լրագրությամբ սկսել է զբաղվել «Աշխատանքային ուղի» («Трудовой путь» ներկայում՝ «Արմավիրյան զրուցակից») քաղաքային թերթում։ Ավարտելով միջնակարգ դպրոցը՝ սկսում է ակտիվ աշխատել «Աշխատանքային ուղի» թերթում՝ որպես թղթակից, որից հետո ռոստովյան «Մուրճ» («Молот») թերթում, որտեղ1934 թվականին առաջին անգամ լույս են տեսնում նրա առաջին պատմվածքներն ու ակնարկները։

Սավա Դանգուլովի կյանքի կարևորագույն շրջաններից է նրա աշխատանքային գործունեության այն շրջանը, երբ նա թղթակցում էր «Կարմիր աստղ» («Красная Звезда») թերթին 1936-1943 թվականներին։ 1944-1946 թվականներին աշխատել է որպես մամլո կցորդ Ռումինիայում Խորհրդային միության դեսպանատանը։ 1957 թվականին լույս է տեսնում նրա «Իգնատ Լոբան Ռումինիայում» պատմվածքը, իսկ 1961 թվականին «Լենինը զրուցում է Ամերիկայի հետ» ակնարկների և պատմվածքների գիրքը։ Դանգուլովի կարևորագույն աշխատանքներն են համարվում «Դիվանագետներ» («Дипломаты») և «Կուզնեցկիկամուրջ» ( «Кузнецкий мост») վեպերը, որոնց մասին շուտով սկսում են խոսել քննադատները, և որոնք թարգմանվում են աշխարհի մի քանի լեզուներով։ «Կուզնեցկի կամուրջ» վեպը պատմում է Հայրենական մեծ պատերազմի տարիներին խորհրդայինդիվանագիտության մասին։ Գիրքը սկսվում է 1941 թվականիհունիսի 22-ի իրադարձություններով և ավարտվում է 1943 թվականի նոյեմբերի Թեհրանի համաժողովով, որտեղ հստակեցվել է երկրորդ ճակատի բացման ժամանակահատվածը։ 1969 թվականին Դանգուլովը դառնում է օտար լեզուներով «Խորհրդային գրականություն» ամսագրիգլխավոր խմբագիրը և շարունակում է զբաղվել գրականությամբ։ 1970 թվականին նա գրում է «Խոստովանություն» («Признание») պիեսը, որը բեմադրվել է Արմավիրի դրամատիկական թատրոնում։ 1974 թվականին գրում է«Գրականության ուսուցիչ» ինքնակենսագրական գիրքը։ 1980 թվականին կրկին վերադառնում է դիվանագիտության թեմային և գրում է «Առավոտյան ժամերգություն Ռապալոյում» («Заутреня в Рапалло» ) վեպը։ 1981 թվականինստեղծում է գրական դիմանկարների «Նկարիչներ» գիրքը։ Գրում է պատմվածքներ Արմավիրի իր երիտասարդ տարիների, քաղաքացիական պատերազմի մասին։ Սավա Դանգուլովը շատ բան է արել իր հայրենի քաղաքի համար։ Նրա նախաձեռնությամբ և նրա նյութական օժանդակությամբ Արմավիրի կենտրոնում կառուցվում է Զոյա Կոսմոդեմյանսկայայի անվան մանկական գրադարանի շենքը, որին նվիրեց «Մոր մասին մտքերով» խորագրով իր նկարների հավաքածուն։ Ամեն տարի այցելելով իր հայրենի քաղաք՝ Դանգուլովը հանդիպում էր քաղաքի ձեռնարկությունների կոլեկտիվների, ուսանողների և երիտասարդների հետ։ 1986 թվականին Արմավիրի դրամատիկական թատրոնում բեմադրվում է «Նանա» ներկայացումումը, որի հեղինակներն էին Ս․ Դանգուլովը և Ա․ Կուրաշինովը։ Արմավիրի քաղաքային խորհրդի որոշմամբ 1986 թվականի ապրիլի 6-ինՍավա Արտեմի Դանգուլովին տալիս են «Արմավիրի պատվավոր քաղաքացի» կոչումը։ Մահացել է 1989 թվականի օգոստոսի 20-ին։ Թաղված է Կունցեվոյի գերեզմանատանը.։

Ստեղծագործությունները

  • «Դիվանագետներ» («Дипломаты»)
  • «Կուզնեցկի կամուրջ»( «Кузнецкий мост»)
  • «15 ճանապարհ դեպի Էգլ ( «Пятнадцать дорог на Эгль»)
  • «Առավոտյան ժամերգություն Ռապալոյում» («Заутреня в Рапалло» )
  • «Կայսերական փոստ» («Государева почта»)
  • «Գավաթը» («Братина»)
  • «Լեգենդար Ջոն Ռիդը»(«Легендарный Джон Рид»)

Պարգևներ

  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • Կարմիր աստղի 2 շքանշաններ
  • Աշխատանքային արիության մեդալ
  • Ե․ Ֆ․ Ստեպանովայի անվան մրցանակ

Ժառանգություն

Սավա Դանգուլովի անունն է կրում մանկական գրադարան և գրողի տուն-թանգարանը։

Ծանոթագրություններ

  1. Дангулов Савва Артемьевич (1912—1989) / Большой энцикл. словарь: В 2-х т. / Под ред. А. М. Прохорова. — М.: Сов. энциклопедия, 1991.
  Չափորոշչային վերահսկողություն
  Չափորոշչային վերահսկողություն
The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
Lists
Savva Dangulov is in following lists
comments so far.
Comments
From our partners
Sponsored
Credits
References and sources
Savva Dangulov
arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes