Sargis Avagyan
Quick Facts
Biography
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարգիս Ավագյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սարգիս Նազարի Ավագյան (մարտի 16, 1918(1918-03-16), Դարպաս, Հայաստան - ապրիլի 2, 1995(1995-04-02), Երևան, Հայաստան), հայ քիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1969)։
Կենսագրություն
1936 թվականին ավարտել է Կիրովականի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ 1941 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը և ընդունվել ԵրՊԻ քիմիատեխնոլոգիական ֆակուլտետ։ 1941 թվականին մեկնել է ռազմաճակատ։ Պատերազմից հետո ընդունվել է ԵՊՀ ասպիրանտուրա։ 1946 թվականից աշխատել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում որպես ասիստենտ, ապա՝ ավագ դասախոս։ 1953 թվականին պաշտպանել է թեկնածուական, 1967 թվականին՝ դոկտորական ատենախոսությունը։ 1969 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 1973-1975 թվականներին եղել է քիմիայի ֆակուլտետի դեկան, 1975-1984 թվականներին եղել է ՀՊՄԻ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, 1984-1989 թվականներին՝ ԵՊՀ անօրգանական քիմիայի ամբիոնի վարիչ։
Գործունեություն
Հեղինակ է ավելի քան 100 գիտական աշխատանքների։ Աշխատանքները վերաբերում են տեսական և գործնական նշանակություն ունեցող π և խելատային համալիրների սինթեզին և ֆիզքիմիական հատկությունների հետազոտմանը։
Պարգևներ
- «Կարմիր աստղ» շքանշան,
- ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգիր։