Sara Yesayan
Quick Facts
Biography
Սառա Մանթաշի Եսայան (հուլիսի 29, 1946, Մարտակերտ), ՀՀ վաստակավոր բժիշկ, բարերար, Եվրոպայի ակադեմիայի բնական գիտությունների իսկական անդամ, «Երևանի պատվավոր քաղաքացի», հայ բժիշկ Կառլեն Եսայանի կինը։
Կենսագրություն
Սառա Եսայանը ծնվել է 1946 թվականին, ԼՂԻՄ-ում։ 1964 թվականին ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, որն ավարտել է 1970 թվականին։ Բուհն ավարտելուց հետո աշխատել է թիվ 1 և թիվ 2 կլինիկական հիվանդանոցներում։ 1973 թվականից աշխատել է թիվ 14 պոլիկլինիկայում՝որպես բժիշկ-ռևմատոլոգ: Պոլիկլինիկայում աշխատելու տարիներին վերակազմավորվել և միացել է «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնին։ Որպես պատգամավոր՝մասնակցել է Մոսկվայում և Վիլնյուսում տեղի ունեցած ռևմատոլոգների Միջազգային համագումարներին։ԽՍՀՄ-ի առողջապահության գերազանցիկ, բարձր կարգի մասնագետ։ Սառա Եսայան 2010 թվականից Եվրոպայի ակադեմիայի բնական գիտությունների իսկական անդամ է։ Տիրապետում է արևելյան բուժման մասնագիտություններին։ Սառա Եսայանն իր ամուսնու՝ Կառլեն Եսայանի հետ բազմաթիվ բարեգործություններ են կատարել Հայաստանում և Արցախում։ 2016 թվականին շնորհվել է «Երևանի պատվավոր քաղաքացի», «Էջմիածնի պատվավոր քաղաքացի» կոչումներին։ Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու որոշումը․
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը. Երևան քաղաքի ավագանին որոշում է. Երևան քաղաքի 2798-րդ տարեդարձի առթիվ, առողջապահական համակարգում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա բեղմնավոր գործունեության և ունեցած վաստակի համար «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի բժիշկ-ռևմատոլոգ Սառա Մանթաշի Եսայանին շնորհել «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։ |
Բարեգործություններ
- Հայրենական պատերազմում և Ղարաբաղյան պատերազմում զոհված ազատամարտիկների, հերոսների հուշահամալիրը,(Մարտակերտի շրջանի Մեծ Շեն)
- 1000 դոլար նվիրաբերում՝ 2004-2011 թվականների ընթացքում Մեծ Շեն գյուղում ծնված յուրաքանչյուր երեխայի համար
- Հաղթական արծվի արձան՝ Մարտակերտի ազատագրման կապակցությամբ
- Կառուցվել է Մեծ Շենի գյուղապետարանը, հարակից պուրակը՝ արձանախմբերով։
- Կառուցվել և կահավորվել է Մեծ Շեն գյուղի մանկապարտեզը, խաղահրապարակը, հանդիսությունների սրահը։
- Վերակառուցվել է դպրոցը՝ հարակից խաղահրապարակներով, լողավազանով, մարզադաշտով։
- Կառուցել և Մեծ Շենի համայնքին են նվիրաբերել մակարոնեղենի և քարի արտադրության արտադրամասեր։
- Մարտակերտի շրջկենտրոնում տեղադրվել են հրամանատարներ Սասուն Հակոբյանին և Վլադիմիր Բալայանին նվիրված հուշարձան-պանթեոնները։
- Հայոց այբուբենի հուշարձանի տարածքում տեղադրվել են Խաչատուր Աբովյանի, Մովսես Խորենացու, Վռամշապուհ թագավորի, Մեսրոպ Մաշտոցի և Գրիգոր Լուսավորչի արձանները:
- Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցի բակում տեղադրվեց ՀՀ նախկին վարչապետի բրոնզաձույլ կիսանդրին։2013 թ
- Կառուցվել և ամբողջությամբ կահավորվել է Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի շենքը,2014
- Սուրբ Աստվածածին եկեղեցի-հուշահամալիր,2014
- Տիգրան Մեծի հուշարձան (Վաղարշապատ),2016
Պատկերասրահ
«Տիգրան Մեծի հուշարձան»
«Նանսենի թանգարան և Սուրբ Աստվածածին եկեղեցի»
Կառլեն Եսայանին նվիրված հուշարձան Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում
«Նանսենի թանգարան»նկարում՝ Կառլեն և Սառա Եսայաններ
«Խաչատուր Աբովյան»
«Գրիգոր Լուսավորիչ»
Պարգևներ
- Խորհրդային շրջանի բուժական աշխատողների պատվոգիր
- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ՓԲԸ-ի կողմից՝ «Լավագույն բժիշկ» պատվոգիր, 2010
- ՀՀ Նախագահի հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում, 2010
- ՀՀ Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամի կողմից՝ Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալ, 2010
- Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միության կողմից՝ պատվոգիր,2010
- «Փառապանծ մարտիկ» հայրենասիրական միության կողմից՝ «5-րդ բրիգադ 20 տարի» հոբելյանական մեդալ,2012
- Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի կողմից՝ Մանթաշևի անվան ոսկյա շքանշան,2013
- ՀՀ մշակույթի նախարարության կողմից՝ Ոսկե մեդալ,2014
- Երևան քաղաքի քաղաքապետի Ոսկե մեդալ, 2014
- ՀՀ զինված ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալ, 2015
- ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալ, 2015
- «Վաչագան Բարեպաշտ» մեդալ, 2015
- ԼՂՀ «Մայրություն» ՀԿ նախագահի կողմից՝ «Մայրական երախտագիտություն» հուշամեդալ
- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ՓԲԸ կողմից՝ պատվոգիր «Առողջապահության համակարգում մասնագիտական բազմամյա ծառայության ու աշխատանքային գնահատելի հաջողությունների համար», 2016
- «Երևանի պատվավոր քաղաքացի», 2016
- «Էջմիածնի պատվավոր քաղաքացի», 2016