peoplepill id: samvel-yeritsyan
SY
1 views today
1 views this week
Samvel Yeritsyan
Հայ վինագործ

Samvel Yeritsyan

The basics

Quick Facts

Intro
Հայ վինագործ
Gender
Male
Place of birth
Trabzon
Death
Age
51 years
The details (from wikipedia)

Biography

Սամվել Հակոբի Երիցյան (1950, մայիսի 20, Երևան), հայ վինագործ։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2014)։

Վինագործ Հակոբ Երիցյանի որդին է։

Կենսագրություն

Սամվել Երիցյանը ծնվել է 1995 թվականին, Երևանում, վինագործ Հակոբ Երիցյանի ընտանիքում։ Սովորել է Երևանի Միքայել Նալբանդյանի անվան դպրոցում, զուգահեռ 1958-1965 թվականներին երաժշտական կրթություն է ստացել Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում` Է. Դայանի դասարանում։ 1965-1969 թվականներին սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1969-1974 թվականներին` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժնում՝ Հ. Բոգդանյանի դասարանում։ 1973-1994 թվականներին աշխատել է Հայաստանի Ռադիոյի և հեռուստատեսության պետական սիմֆոնիկ նվագախմբում՝ որպես ջութակահար, 1990-1994 թվականներին՝ որպես կոնցերտմայստեր։ 1974-1975 թվականներին ջութակի դասեր է տվել Կիրովականի Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանում։

Գործունեություն

Վինաշինության մեջ հմտացել է՝ աշակերտելով և կողքից հետևելով հոր աշխատանքին։ 1974 թվականին պատրաստել է առաջին ջութակը։ 1979 թվականին մասնակցել է Կրեմոնայի Ա. Ստրադիվարիուսի երկրորդ միջազգային մրցույթին՝ լինելով առաջին մասնակիցը Հայաստանից։ Արժանացել է դիպլոմի և հուշամեդալի։ Վերապատրաստվել է Վ. Պիլարժի արվեստանոցում (Գրադեց, Կրալով)։ 1982 թվականին փորձի փոխանակման շրջանակներում մասնակցել է կատարելագործման դասընթացների Լեհաստանում, Պոզնանի անվան միջազգային մրցույթում արժանացել է դիպլոմի։

1988 թվականին կայացել է նրա առաջին հեղինակային երեկոն, իսկ ջութակը և ալտն արժանացել են դիպլոմի Կրեմոնայի մրցույթին։ 1991 թվականին մասնակցել է Օբերլինի (ԱՄՆ) Վ. Նիկողոսյանի «Լարային երաժշտական նվագարանների ռեստավրացիա» վարպետության դասընթացին։ 1990-1991 թվականներին աշխատել է Փարիզում` Միշել Գլադիոյի արվեստանոցում։ 1993 թվականին փորձառություն է անցել Փարիզում` Էթիեն Վատլոյի, Անդրե Լեվիի երաժշտական գործիքների վարպետների արվեստանոցում։ 1995 թվականին մասնակցել է Փարիզի «Salon Musicora»-ին։ 1991-2002 թվականներին եռամսյա փորձառություններ է անցել Փարիզում՝ Մ. Գլադիոյի արվեստանոցում։

2005 թվականին կայացել է նրա երկրորդ հեղինակային երեկոն և լույս է տեսել Մ.Սիմոնյանի հեղինակած «Երիցյան Վինագործներ» գիրքը։ ՀՀ մշակույթի նախարարության կողմից արժանացել է երաժշտական գործիքների փորձագետի մասնագիտական որակավորման։ 2012 թվականին Արամ Խաչատրյանի անվան միջազգային 8-րդ մրցույթին կցվել է որպես երաժշտական գործիքների վարպետ։ 1994 թվականից ՀՀ Մշակութային արժեքների պահպանման գործակալությունում աշխատում է որպես լարային երաժշտական գործիքների փորձագետ։

Մրցանակներ

  • ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2014)
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2013
  • Համամիութենական մրցույթի դափնեկիր, 1982, թավջութակ՝ երրորդ մրցանակ (առաջին և երկրորդ մրցանակներ չեն շնորհվել)
  • Համամիութենական հինգերորդ մրցույթին (առաջին հայ վարպետի մրցանակ) դափնեկիր, 1982
  • Իտալիա, Ստրադիվարիուսի մրցույթի դիպլոմ, 1982
  • Պոզնանի (Լեհաստան) Վենյավսկու անվան միջազգային մրցույթի դափնեկիր (առաջին հայ վարպետի), 1981

    Ծանոթագրություններ

    The contents of this page are sourced from Wikipedia article. The contents are available under the CC BY-SA 4.0 license.
    Lists
    Samvel Yeritsyan is in following lists
    comments so far.
    Comments
    From our partners
    Sponsored
    Samvel Yeritsyan
    arrow-left arrow-right instagram whatsapp myspace quora soundcloud spotify tumblr vk website youtube pandora tunein iheart itunes